Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service US plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023 Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading Armenia, Iran discuss matter of increasing flights between both countries Foreign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issues There is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-Jazeera 

Սորոսը՝ Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում. դեմքեր և թվեր

Analytical

2016 թվականին DCleaks կազմակերպության հաքերներին հաջողվել էր «կոտրել» Սորոսի հիմնադրամի մի շարք կառույցների էլեկտրոնային փոստերը, հասանելի են դառնում 300–ից ավել գաղտնի տեղեկություն պարունակող ֆայլեր, ինչից հետո էլ բացահայտվում է այս բարերարի հետքը մի շարք հեղափոխություններում։ Գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են, որ Սորոսի հիմնադրամը ֆինանսավորել է ոչ միայն Վրաստանի «վարդերի» հեղափոխությունը և Ուկրաինայի Մայդանը, այլ նաև միջամտել է Հին աշխարհի գրեթե բոլոր երկրներում անցկացված ընտրություններին։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն, որում մեծ թվով փորձագետներ նույնպես տեսնում են Սորոսի հետքը: Այս առումով ուշագրավ է համեմատել Սորոսի ֆոնդի ներկայացվածության և աջակցության մակարդակը հետխորհրդային երեք երկներում՝ Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում: 


2013-ից 2019 թվականների ընթացքում Սորոսի հիմնադրամը Ուկրաինային է հատկացրել ավելի քան 800 միլիոն դոլարի դրամաշնորհ: Ֆինանսավորվող պրոյեկտների հիմնական հատվածը կրթական և առողջապահական ոլորտներից էր: Օրինակ՝ ֆոնդի կողմից է ֆինանսավորվել Կիևի Տնտեսագիտության դպրոցը: Բացի «Բաց հասարակության հիմնադրամից», Ուկրայանում գումարներ է ծախսել Սորոսի մեկ այլ ֆոնդ ևս՝ «Վերածնունդը»: Միայն 2015 թվականի ընթացքում այս հիմնադրամի կողմից Ուկրաինային է հատկացվել 200 միլիոն գրիվնա: Հիմնական գումարը ուղղվել է Ուկրաինական ճգնաժամային մեդիա կենտրոնին, ասել է թե՝ քարոզչական հարթակի ֆինանսավորմանը: Դրամաշնորհների հաջորդ չափաբաժինը՝ 5,4 միլիոն գրիվնա, ստացել են լրագրողները, մասնավորապես՝ texty.org.ua կայքը և վերջինիս ղեկավար Ռոման Կուլչինսկին: Նույնքան գումար էլ ստացել է «Դիքսի Գրուպ անալիտիկ» կենտրոնը: 4 միլիոն գրիվնա է ստացել Համաշխարհային քաղաքականության ինստիտուտը, այս կազմակերպությունը ուսումնասիրություններ է կատարում Ուկրաինա–ԵՄ-ՆԱՏՕ թեմաներով: Առողջապահության ոլորտում 1,8 միլիոն գրիվնա է ստացել «Ուկրաինայի Պացիենտներ» բարեգործական կազմակերպությունը: Մեդիա Ռեֆորմների կենտրոնը Սորոսին պատկանող հիմնադրամներից ստացել է ավելի քան 3.5 միլիոն գրիվնա՝ իր «StopFake» պրոյեկտի համար, որը հիմնականում զբաղվում է ռուսական մեդիայի տեղեկատվությունը հերքելով: 

Վրաստանը 2008 թվականից մինչ օրս ստացել է ավելի քան 100 միլիոն դոլարի դրամաշնորհ: 2004 թվականին՝ Վրաստանի նոր, հեղափոխական կառավարությանը Սորոսը տրամադրել էր ընդամենը 5 միլիոն դոլար: Որ ոլորտներին է հիմնականում ուղղված Վրաստանում Սորոսի հիմնադրամի աջակցությունը. գումարի առյուծի բաժինը ուղղվել է առողջապահության, իրավական համակարգի բարեփոխումների, Վրաստանի եվրոպական ինտեգրացիայի ծրագրերի ֆինանսավորմանը: 2017 թվականին վրացական «Netgazeti» թերթը ստացել է 140 հազար դոլար, «Liberali» թերթը՝ 93 հազար դոլար: 


2018 թվականի վերջին հիբրիդային պատերազմներին նվիրված դասագրքի ստեղծման համար Սորոսի հիմնադրամը հատկացրել էր 49 հազար դոլար: 2018-2019 թվականներին 100 հազար դոլար է հատկացվել տեղական ինքնակառավարման մարմիններում թվով երկու նախագծերի իրականացման համար: 46 հազար դոլար հատկացվել է «Հակալիբերալ պոպուլիզմը և Վրաստանում ռուսական ազդեցության վտանգները» ծրագրի իրականացմանը: 2020 թվականին 43 հազար դոլար է հատկացվել ընտրություններում մոնիտորինգային խմբերի աշխատանքի կազմակերպման նպատակով: 2020 թվականին դատական համակարգի բարեփոխումների համար արդեն իսկ հատկացվել է 40 հազար դոլար: 

Հայաստանում 1997-ից ի վեր, երբ երկրում հաստատվեց Սորոսի գրասենյակը՝ «Բաց հասարակության հիմնադրամները», հայկական տասնյակ լրատվամիջոցներ ու հասարակական կազմակերպություններ ստացել են ավելի քան 53 միլիոն դոլարի դրամաշնորհ: 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որը, ի դեպ, նույնպես կապում են Սորոսի հետ, Հայաստանի հասարակական սեկտորը ստացել է  շուրջ 1 միլիոն դոլարի դրամաշնորհ:

Դիցուք՝ «Փաստերի ստուգման հարթակ» ԶԼՄ-ն ամբողջությամբ գործում է «Բաց հասարակություն հիմնադրամի» դրամաշնորհների հաշվին: Այս ծրագրի համար կազմակերպությունը հիմնադրամից ստացել է դրամաշնորհներ 2017 թվականին՝ 35 000 դոլար, 2018-ի հունվարին՝ 80 000 դոլար, նույն տարվա հունիսին՝ 91 000 դոլար, իսկ հոկտեմբերին՝ 67 500 դոլար: Լրագրողների միջազգային հովանոցային ցանց (Umbrella, Journalists International Network) ոչ կառավարական կազմակերպություն։ Նախագծի շրջանակներում ստեղծվել է MediaLab կայքը, որը հրապարակում է ծաղրանկարներ, որոնք վերաբերում են ընթացիկ հանապազօրյա քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներին Հայաստանում։ Գումարը՝ 157 հազար դոլար։ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն (հրատարակում է Hetq ինտերնետ-թերթը)։ Անցկացնում է լրագրողական հետաքննություններ, որոնք երկրում աջակցում են հակակոռուպցիոն պայքարին։ Նպատակը՝ ապահովել հանրային վերահսկողություն պետական միջոցների կառավարման հանդեպ։ Գումարը՝ 210 հազար դոլար։  Հայաստանի Հելսինկյան կոմիտե։ Զբաղվում է վերահսկելով պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության գծով միջազգային պարտականությունների կատարումը։ Կոմիտեի նպատակներից են նաև դեմոկրատիայի զարգացումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում։ Գումարը՝ 104,8 հազար դոլար։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin enginesNewspaper: PM chastises that ‘you don't want to give up a piece of your land to save the whole of Armenia’US State Department: We continue to believe that peace is possible between Armenia, AzerbaijanForeign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issuesThere is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-JazeeraArmenian authorities's actions aimed at establishing stable peace in the region: Armenian PresidentUS State Dept 'Deeply troubled' on detention of Anar MammadliBoy, 13, dies after stabbing attack in LondonGert Jan Koopman to Nikol Pashinyan: Armenia-EU relations will continue to develop, expand dynamicallyHungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace Facility
Most Popular