Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart 

«Օրինական պահանջի» ապօրինությունը. Արծվիկ Մինասյան

Analytical

Վերջին օրերին սահմանին տեղի ունեցող իրադարձություններն ու աշխարհով մեկ համազգային համախմբման իրական օրինակները լավ առիթ էին երկրի ներսում  համերաշխություն և օրինականության վրա հիմնված հանրային ըմբռնում ձևավորելու համար: Ցավալիորեն, իշխանությունը հերթական անգամ բաց է թողնում այս հնարավորությունը: Բավական էր մի քանի օրվա հարաբերական անդորրը, երբ դարձյալ գործի  դրվեց ներքին լարվածություն առաջացնող իշխանական վարքագիծը: Տվյալ դեպքում խոսքս ոստիկանության ու տարբեր տեսչական մարմինների՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման անվան տակ իրականացվող այնպիսի գործողությունների մասին է, որոնք ոչ միայն չեն նպաստում համավարակի դեմ արդյունավետ պայքարին, այլ նաև ոտնահարում են մարդու արժանապատվությունը։ Իշխանության այս ներկայացուցիչների օգտագործած բառապաշարը, ֆիզիկական ուժի չհիմնավորված գործադրումը (գետնին պառկեցնելը, բերման ենթարկելը, ձեռնաշղթաներ հագցնելը, ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով տնտեսվարող սուբյեկտի գործունեության` թեկուզ ժամանակավոր դադարեցումը) և վարչական տուգանքների կիրառումը հաճախ կապ չունեն օրինականության հետ: Դիտարկենք դիմակ կրելու, այսպես կոչված, «օրինական պահանջը»՝ հատկապես ամառվա այս շոգ ժամանակաշրջանում:  Առաջանում են հարցեր.

  1. այդ ո՞ր օրենքով է նման պահանջ և պարտադրանք սահմանված: Պարետի որոշումը որպես օրենքի պահանջ ներկայացնելը իրավական առումով անթույլատրելի է (գրառման ծավալի պատճառով չեմ ներկայացնում իրավական մանրամասնությունները): Այն լավագույն դեպքում կարող է որպես ուղեցույց կամ գրավոր խորհրդատվություն համարվել: Ընդ որում, դրանց մի մասն էլ տրամաբանության հետ ակնհայտ խնդիրներ ունի: Օրինակ` բաց տարածքում, երբ շրջապատում չկան այլ մարդիկ, բայց պահանջվում է դիմակ կրել, հեռուստատաղավարում, երբ լրագրողն աշխատում է մենակ, կամ անհրաժեշտ հեռավարությունը պահպանելով՝ պահանջվում է դիմակ կրել, պահանջվում է անձը հաստատող փաստաթուղթ, երբ անձը պատշաճորեն կրում է դիմակը և այլն:
  2. ո՞վ և ո՞ր մարմինն է իրավասու մեկնաբանել արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումներն ու պահանջները: Մասնավորապես` ոստիկանը ո՞ր դեպքերում և ի՞նչ հիմքերով իրավունք ունի հայտարարելու` «անձը չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին»: Դրա հիման վրա էլ կիրառվում են ֆիզիկական ուժ և/կամ հատուկ միջոցներ, որոնք մեծ հաշվով ո՛չ համաչափ են, ո՛չ էլ իրավաչափ: Բացի այդ` մարդիկ զանգվածաբար տուգանվում են դիմակ չկրելու համար, որը ոչ միայն անօրինական է, այլ նաև անտրամաբանական: Մասնավորապես` հակահամաճարակային երեք պահանջներից՝ ախտահանիչ նյութերի օգտագործում, նվազագույն հեռավորություն և դիմակ կրելու պահանջ, տուգանք է կիրառվում միայն դիմակ չկրելու համար: Ինչ է` մյուս պահանջները պահպանելը կարևոր չե՞ն, թե՞ այլ նպատակներ կան: Իշխանությունը ձախողեց համավարակի դեմ համակարգային պայքարը, այդ թվում՝ առավել հստակ կանխարգելիչ միջոցառումների նախատեսումն ու գործադրումը և հիվանդանոցային պայմանների  համապատասխանեցումը: Արդյունքում` արձանագրվում են հարյուրավոր մահեր: Մինչդեռ իշխանությունը դիմակ կրելու պահանջը դարձրել է հակահամաճարակային հիմնական միջոցառում՝ հարկի-անհարկի մեղավոր հռչակելով քաղաքացուն:  
  3. ո՞վ է պատասխանատվություն կրում քաղաքացուն և իրավաբանական անձին հասցվող վնասի (ներառյալ մարդկանց առողջությանը) համար, երբ պարզվի որ այս կամ այն գործողությունն ապօրինի է եղել: Այսինքն` ֆինանսական փոխհատուցումը տրվում է հանրային փողերից՝ պետական կամ համայնքային բյուջեից, իսկ անպատասխանատու անձը շարունակելո՞ւ է իր անպատասխանատու գործունեությունը: 
  4. կա՞ որևէ հաշվարկ-հիմնավորում, թե մարդկանց իրավունքների զանգվածային և անտրամաբանական խախտումների վերացումն ինչ ֆինանսական բեռ է դառնալու պետության և անձանց համար (ներառյալ բաց թողնված օգուտները), և  ի՞նչ ծավալների են հասնելու երկրի իրավական անվտանգությանը հասցվող վնասները:

Թեև հարցերը շատ են, բայց, դադարեցնելով դրանց թվարկումը, դիմում եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ վերաբերմունք ցույց տալ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված` իշխանությունների այս անպատասխանատու վարքագծին, այդ թվում՝ վիճարկել դրանց կեղծ իրավական տեսք հաղորդած «նորմատիվ իրավական» ակտերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։ 

Սա բոլորիս խնդիրն է։ Այս տեսակետը քննադատողները պետք է իմանան, որ անհանգստությունս բացարձակ չի վերաբերում կորոնավիրուսի դեմ իրական պայքարին։ Ընդհակառակը` պատասխանատուները պետք է, ի վերջո, գիտակցեն, որ ոչ թե ապօրինի գործողություններն են կասեցնելու համավարակը, այլ միայն օրինականության վրա հիմնված և քաղաքացիների կողմից ըմբռնումով ու ամբողջությամբ ընկալվող սահմանափակումների գործադրումն ու պատկան մարմինների պատասխանատու վարքագիծը։ 

Այնպես որ` օրինապաշտ և այս տեսակետը կիսող քաղաքացիներին ու փաստաբանական համայնքին կոչ եմ անում միանալ այս պահանջին՝ վերադարձնել համավարակի դեմ պայքարը օրինականության շրջանակներ։ 

Սա բոլորիս է անհրաժեշտ։

Արծվիկ Մինասյան

Իրավաբան, տնտեսագիտության թեկնածու

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP
Most Popular