Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) 

Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ STARMUS 6-րդ փառատոնը 2021 թ. անցկացվելու է Հայաստանում

Գիտություն և Մշակույթ

Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ (Stars and Music) փառատոնը 2021 թվականին անցկացվելու է Հայաստանում, Հանրապետության նախագահի հովանու ներքո: Այն նվիրված կլինի դեպի Մարս՝ Կարմիր Մոլորակ խորհրդային MARS 3-ի ու NASA-ի MARINER 9-ի առաքելությունների 50-ամյակին: Այս մասին պաշտոնապես հայտարարվել է այսօր՝ փառատոնին վերաբերող առցանց հանդիպման ժամանակ, որին Երևանից մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Իսպանիայից՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, ԱՄՆ-ից՝ STARMUS փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, STARMUS փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դեվիդ Այքերը, Շվեյցարիայից՝ STARMUS փառատոնի խորհրդական, աստղագետ Միշել Մայորը:

STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, բացելով հանդիպումը, հայտարարել է, որ STARMUS 6-րդ փառատոնը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը:

Նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով փառատոնի խորհրդին՝ այն Հայաստանում անցկացնելու որոշման համար, մասնավորապես ասել է. «Դուք կարող եք միանգամայն վստահ լինել, որ այդ փառատոնը լինելու է հրաշալի, հատուկ, և բոլորդ մեզ հետ հպարտանալու եք, որ փառատոնն այս անգամ անցկացվեց Հայաստանում:

Սա շատ կարևոր միջազգային փառատոն է: Ես հնարավորություն ունեցա մասնակցելու նախորդ փառատոնին, որն անցկացվեց Շվեյցարիայում: Տպավորիչ էր, որ փառատոնին մասնակցում էին հազարավոր այցելուներ ամբողջ աշխարհից: Հետաքրքիր էր գաղափարը, որը միավորման մասին էր՝ գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի միավորման մասին,-ասել է Հանրապետության նախագահը: -Հաջորդ փառատոնն ինչ-որ առումով պետք է տարբերվի: Եթե երաժշտություն, ապա ես կցանկանայի ներգրավել ոչ միայն ռոքը, այլև այսօրվա՝ ժամանակակից երաժշտությունը, նաև դասականը, եթե գիտություն է, ապա՝ գիտության տարբեր ոլորտները: Շատ ուրախ կլինենք, եթե Հայաստան այցելեն մի շարք Նոբելյան մրցանակակիրներ, որոնք այդ մեկ շաբաթվա ընթացքում իրենց դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլ նաև կոգևորեն մեր գիտնականներին և Հայաստան այցելած գիտնականներին, ինչպես նաև մեր երիտասարդությանը»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ փառատոնի մյուս նպատակը կրթությունն է, երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելը: «Ապագան նաև այն երազանքն է, որ Հայաստանը կարող է մասնակից լինել ամենամեծ միջազգային ծրագրերի՝ ընդհուպ Մարս թռչելուն միաժամանակ, գիտակցելով, որ մեր երկրի ապագա հաջողությունը սերտորեն կապված է լինելու նորագույն տեխնոլոգիաների հետ,-նշել է նախագահը: -Ես կուզենայի, որ հայաստանյան STARMUS-ն ինչ-որ ձևով կապված լիներ 21-րդ դարի ամենակարևոր հարցի՝ արհեստական բանականության հետ»:

Հանրապետության նախագահը փառատոնի անցկացումը կարևոր է համարել մեր երկրի համար: «Հայաստանի համար փառատոնը շատ կարևոր է լինելու,-ասել է նա, -մանավանդ կորոնավիրուսից հետո, որովհետև բոլոր երկրներում կան որոշակի ոլորտներ, որոնք տուժել են: Առաջինը, իհարկե, զբոսաշրջությունն է, դրա հետ կապված հյուրանոցային բիզնեսը, սպասարկումը, ռեստորանները, սրճարանները: Ես հույս ունեմ, որ մեկ տարի հետո Երևանը և Հայաստանը նորից լցված կլինեն զբոսաշրջիկներով, որոնք կգան Հայաստան՝ մասնակցելու փառատոնին, նաև ինչ-որ ձևով աջակցելու այդ ոլորտներին»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ փառատոնը Հայաստանում հյուրընկալելու առաջարկություն է արել դեռ մեկ տարի առաջ. «Երբ մեկ տարի առաջ Ցյուրիխում STARMUS փառատոնի ժամանակ ես առաջարկեցի հաջորդ փառատոնն անցկացնել Հայաստանում, սրահի մի մասը շատ մեծ խանդավառությամբ ընդունեց: Բայց կար նաև մի մաս, որը, ճիշտն ասած, դեռ չգիտեր՝ Հայաստանը որտեղ է: Սակայն ես հույս ունեի, որ փառատոնն անպայման գալու է Հայաստան, և այդ օրվանից իմ արտերկրյա բոլոր գործընկերներին, նաև մեր սփյուռքահայ գործընկերներին պատմել եմ սրա մասին: Ես վստահ եմ՝ երբ մյուս տարի Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, ժամանակակից գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն, արձագանքը լինելու է շատ դրական: Ես վստահ եմ, որ հազարավոր այցելուների մեջ մի մեծ մաս են կազմելու նաև մեր հայրենակիցները: Նրանց արձագանքները եղել են շատ դրական, և ես շարունակելու եմ աջակցել, որպեսզի հենց այդպես էլ լինի»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես ողջունել է փառատոնը Հայաստանում անցկացնելու որոշումը: «Հաշվի առնելով STARMUS 6-րդ փառատոնի կարևորությունը` նախատեսում ենք առանձնահատուկ և նշանավոր համաժողովների ու գիտաժողովների շարք, ինչպես նաև բազմաբնույթ, տպավորիչ և անմոռանալի միջոցառումներ, որոնք կմիավորեն գիտությունն ու արվեստը և հանրությանը նոր լույսով կներկայացնեն հոգևոր ու մտավոր արժեքները,-ասել է նախարարը։ -Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի խթանելու գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծելու հեռանկար, որը կդիտարկի արվեստը և գիտությունը ոչ թե որպես առանձին հասկացություններ կամ հակադրություններ, այլ որպես առանձնահատուկ կերպով փոխկապակցված և միահյուսված միասնություն:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել «STARMUS UNIVERSE 2007 SL» կազմակերպությանը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի, և մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ավանդն ունեն այս գաղափարի մեկնարկի գործում»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր խոսքում ասել է, որ գիտությունը և գիտությամբ զբաղվելը ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում ոչ այնքան մոդայիկ է, մինչդեռ փառատոնը, միավորելով ռոք երաժշտությունը, գիտությանը և հատկապես աստղաֆիզիկան, շատ ավելի հրապուրիչ է դարձնում գիտությամբ զբաղվելը հատկապես երիտասարդների համար. «Դա առաջին հերթին նշանակում է լինել առաջնորդ, լինել ավանգարդ և լինել նորարար, և այս առումով մենք պետք է արձանագրենք, որ աշխարհը առաջ տանող ուժերը նորարարական ուժերն են»: Նշելով, որ տիեզերական տեխնոլոգիաները բարձր տեխնոլոգիական ուղղությունների շարքում ողջ աշխարհում ամենաարագընթաց զարգացող ճյուղերից են, նախարարն ասել է, որ այս ճյուղը Հայաստանում նույնպես առաջնահերթ են համարում և հեռանկարային զարգացման ծրագրեր մատնանշում: «Հայաստանը հնարավորությունների երկիր է ոչ միայն այն պատճառով, որ տվել է այնպիսի գիտնականներ ինչպիսիք են՝ Կեմուրջյանը` որպես առաջին մարսագնացի նախագծող, Համբարձումյանը, Շիրակացին, այնպիսի երաժիշտներ ինչպիսիք են՝ Խաչատրյանը, Կոմիտասը, այլ նաև այն համար, որ այսօր Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը համարում է առաջնահերթ ոլորտ, և գիտությունը անմասն չէ տեխնոլոգիաներից»:

Նախարարը երիտասարդներին կոչ է արել մտածել, թե ինչ են անելու 2021 թվականի սեպտեմբերին կամ մինչ սեպտեմբերը, որպեսզի առավելագույն արդյունք քաղեն այս մեծ իրադարձությունից, որն իր հնարավորություններով գալիս է Հայաստան:

Փառատոնի խորհրդի անդամ Ջիլ Տարտերը նշել է, որ անհամբերությամբ է սպասում փառատոնի անցկացմանը Հայաստանում. «Ինձ համար, որպես անձ, ով փորձում է երկրագնդից անդին կյանք հայտնաբերել, այդ վայրն ու տարեթիվը ունեն հատուկ նշանակություն, քանի որ ուղիղ 50 տարի առաջ սեպտեմբերին Բյուրականի աստղադիտարանում տեղի է ունեցել ԱՄՆ-ԽՍՀՄ առաջին համատեղ համաժողովը՝ կապված այլմոլորակային բանականության ուսումնասիրությունների հետ: Այդ ժամանակ ես մագիստրատուրայի ուսանող էի և չկարողացա մասնակցել այդ համաժողովին: Սակայն լիահույս եմ, որ այս անգամ կկարողանամ գալ և ինքս ճանաչել աստղադիտարանը, որտեղ պատմական իրադարձություն է տեղի ունեցել,-ասել է ամերիկացի աստղագետը: -Ես հույս ունեմ՝ կկարողանանք շատ գիտնականների, երիտասարդների, քաղաքացիների ներգրավել արտամոլորակային քաղաքակրթությունների հետազոտման աշխատանքների գաղափարի շուրջ և փոխել աշխարհը, որպեսզի մարդիկ իրենց ընկալեն որպես այսմոլորակայիններ»:

STARMUS փառատոնի խորհրդական Միշել Մայորը նույնպես իր գոհունակությունն է հայտնել փառատոնը Հայաստանում անցկացնելու առիթով: «Շատ ուրախ եմ ու կրկին երազում եմ Հայաստան գալու մասին,- ասել է շվեյցարացի աստղագետը: -Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, և ֆանտաստիկ է, որ հաջորդ փառատոնն այս երկրում է անցկացվելու: Այս փառատոնը յուրահատուկ միջոցառում է: Հայաստանում ճանապարհորդել եմ: Այն հին մշակույթի, վանքերի, եկեղեցիների երկիր է՝ ավելի քան հազարավոր տարիների պատմություն ունեցող գեղեցիկ լանդշաֆտով: Ես շատ գեղեցիկ վայրեր եմ այցելել Հայաստանում, սակայն շատ կուզեի տեսնել Տաթևը: Եթե մասնակցելու եք փառատոնին, ապա բաց չթողնեք Տաթև այցելելու հնարավորությունը»:

Փառատոնի խորհրդի անդամ Դեվիդ Այքերը նշել է, որ փառատոնը Հայաստանում անցկացնելու բազմաթիվ պատճառներ կան: «Շատ ուրախ եմ, որ կհամագործակցենք, մեր ոլորտի խանդավառ մասնագետներին կբերենք Հայաստան,-ասել է Astronomy ամսագրի գլխավոր խմբագիրը: -Աստղագիտության մեջ կարևորագույն դարաշրջան է՝ ոսկեդար. զարգացումները սրընթաց են տեղի ունենում: Լիահույս ենք, որ փառատոնը մեծաթիվ մասնակիցներ կունենա»:

Ամփոփելով առցանց հանդիպումը՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը շատ կարևոր է համարել STARMUS-ը Հայաստանում անցկացնելը: «Ինձ համար շատ կարևոր էր STARMUS-ը Հայաստան բերել,-ասել է նա: -Իմ կյանքում ոգեշնչման ժամանակաշրջանը Հայաստանում է եղել: Երբեք չէի մտածել, որ ինչ-որ ժամանակ STARMUS -ը կարող է Հայաստանում տեղի ունենալ, մինչև եղավ նախագահ Սարգսյանի՝ Ցյուրիխ այցելությունը և նրա հրավերը: Կորոնավիրուսի հետ կապված՝ գիտության արժեքը, կարևորությունը անհամեմատ ավելի մեծ են դարձել, քան առաջ: Մենք տեսնում ենք, որ բոլորի հույսը կապված է գիտության հետ, թե գիտական ինչպիսի լուծումներ կլինեն: Մարսի, կորոնավիրուսի, տիեզերագիտության միջև տարբերությունը մեծ չէ, քանի որ բոլոր դեպքերում մենք խոսում ենք գիտության մասին: Գիտությունն առանց ոգեշնչման, կրթության չի լինում: Հիմա մենք ապրում ենք ուրիշ աշխարհում, որտեղ ինձ միշտ թվացել է, որ ոգեշնչումը պետք շատ կարևոր բաղադրիչ լինի: Երիտասարդներին պետք է անընդհատ ոգեշնչել, հետաքրքրություն առաջացնել նրանց մեջ, որովհետև միայն զուտ կրթություն տալով շատ դժվար է ցանկալի արդյունքների հասնել»:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանում փառատոնը հետաքրքիր ծրագիր է ունենալու՝ կապված Մարսի և գիտության տարբեր բնագավառների հետ: «Այս տարի երեք տիեզերագնացներ կուղարկվեն Մարս, որոնք այնտեղ կհասնեն հաջորդ տարվա գարնանը: Մենք STARMUS-ին կունենանք բոլորովին նոր նյութեր, և Մարսի հետազոտությունների մասին ամենաթարմ նյութերը կլինեն հենց փառատոնի ժամանակ,-նշել է Գարիկ Իսրայելյանը: -Շատ հետաքրքիր փառատոն ենք ունենալու: Շուտով սկսելու ենք ծրագրի վրա աշխատել, որը ամենահետաքրքիրն է լինելու և, ինչպես նախագահը նշեց, պետք է անենք ամենալավ STARMUS-ը բոլոր վերջին մեծ STARMUS-ների մեջ: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի կառավարությունը միացավ այս նախաձեռնությանը, և բոլորը ոգեշնչվեցին այս գաղափարով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
Ամենադիտված