Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Կորոնավիրուսի արշավը երկրում դեռևս չի ստացվում սանձել. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Society

Կորոնավիրուսի արշավը երկրում դեռևս չի ստացվում սանձել։ Հակառակը, չնայած նոր հայտնաբերվող հիվանդների թվի թվացյալ նվազմանը, մահերի թիվը շարունակում է բարձր մնալ։ Անհրաժեշտ է վերլուծել և հասկանալ իրականությունը, որպեսզի հնարավոր լինի ազդել հետագա ընթացքի վրա։ Անհրաժեշտ են նաև մի շարք խիստ գործնական քայլեր՝ քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար։  

1.Հաշվի առնելով, որ պետությունը տնային պայմաններում բուժվող քաղաքացիներին թողել է մենակ, չի ապահովում դեղորայքով, իսկ դրանց ձեռքբերումը պարգևավճար չստացող և այս ամիսներին սոցիալական նոր խնդիրներ կուտակած մեր քաղաքացիների համար զգալի ծախս է ենթադրում, հաճախ՝ ուժերից վեր,  կարծում եմ` Հայաստանի տարածքում գործող մի քանի հայտնի հիմնադրամներ կարող են իրենց վրա վերցնել տարբեր սոցիալական խմբերի՝ տնային պայմաններում covid-19-ի բուժման ծախսերը։ Այսօր սա կենսական անհրաժեշտություն է։

2.Ամենօրյա մահերի ցուցանիշները չի կարելի ընկալել որպես սովորական երևույթ, առօրյա լրահոս։ Կառավարությունը, խորհրդարանական ուժերը, փորձագիտական շրջանակները պետք է սկսել ուսումնասիրություններ՝ պարզելու համար՝ արդյո՞ք covid-19 հիվանդներ ընդունող բոլոր հիվանդանոցներում է ապահովվում պատշաճ որակյալ բուժօգնություն, արդյո՞ք հապճեպ covid-19 բուժման համար վերապրոֆիլավորված բոլոր առողջապահական հաստատություններն են համապատասխանում որակի չափանիշներին, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովում որակյալ ռեանիմացիոն ծառայություններ, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովված covid հիվանդների բուժման ընթացքում պահանջվող մասնագետներով։ Արդյո՞ք բժշկական սխալները և վատ կազմակերպումը դերակատարում չունեն մահերի ցուցանիշի վրա։

Վերակենդանացման բաժանմունքներում ծանր հիվանդների և մահերի քանակը պարտավոր ենք վերլուծել և հասկանալ։ Շատ պարզ պատճառահետևանքային շղթա է, որը պետք է ուսումնասիրել՝ սկսելով վերջին հնարավոր հետևանքից՝ մահից։ Ստորև՝ շատ պարզ, շատ պայմանական օրինակ, որը կարելի է կիրառել տարբեր մոդելներով.

Հարց - Ո՞վ է մահանում կորոնավիրուսի հետևանքով։

Պատասխան – Նա, ով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում և որին վերակենդանացման միջոցառումները ի վիճակի չեն լինում փրկել։

Հարց – Ո՞վ է հասնում այնպիսի ծայրահեղ ծանր վիճակի, որ նրան հնարավոր չի լինում փրկել։

Պատասխան – Հիմնականում այն հիվանդը, որը ժամանակին չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն և հասնում է հիվանդանոց՝ արդեն ծանր վիճակում։

Հարց – Ինչո՞ւ հիվանդը ժամանակին չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն։

Պատասխան – Որովհետև ժամանակին չի ախտորոշվում և ժամանակին չի սկսում բուժումը։

Հարց – Ինչո՞ւ ժամանակին չի ախտորոշվում։

Պատասխան – Որովհետև, ըստ առաջնային օղակի՝ պոլիկլինիկայի ունեցած ցուցումների, տեստավորում կարող են անցնել միայն որոշակի «պայմանների բավարարող» հիվանդները, մինչև վերջերս՝ 38.5 ջերմություն ունեցողները, ինչն աբսուրդ է, և մեծ հաշվով մահաբեր սխալների սկզբնաղբյուրներից է։ Բացի այդ, տեստը հանձնելուց մինչև պատասխանի ստացումը կարող է անցնել 3 օր (այդպես է հաճախ նաև մասնավոր լաբորատորիաներում): Երկար ժամանակ (հաճախ՝ 5-10 օր) հիվանդը մնում է առանց պատշաճ ամբուլատոր հսկողության և բուժման։

Հարց – Ինչո՞ւ մինչ օրս հնարավոր չեղավ ապահովել ԲՈԼՈՐ կասկածելի վարակակիրների օպերատիվ տեստավորումը, հայտնաբերումը և մեկուսացումը, ինչը թույլ կտար առաջնային օղակում սկսել նրանց արագ ամբուլատոր բուժումը՝ խուսափելով հոսպիտալիզացիայից, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց և այլն։

Պատասխան - .... Պատասխան չկա։ Իշխանությունը լռում է։

Նույնատիպ հարցուպատասխաններ կարելի է անցկացնել ամեն սպեցիֆիկ «մահվան խմբերի» հետքերով՝ այդպիսով ստուգելով և հայտնաբերելով «քովիդ ծրագրում» ընդգրկված յուրաքանչյուր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի և թերապևտիկ բլոկի մասնագիտական հագեցվածությունը, և վստահաբար, ամեն հարցուպատասխանի պարագայում շատ կարևոր հետևություններ կարվեն, որոնք կօգնեն ավելի լավ կազմակերպել աշխատանքը, վերջապես իջնել «մենք ամեն ինչ գիտենք, դուք մեզ մի ասեք, թե ինչ անենք» պատվանդանից և սկսել արագ փոփոխություններ։ Այդպես կփրկեինք այսօր արդեն հիվանդանոցներում գտնվող կամ իրենց տանը նոր-նոր սիմպտոմներ հայտնաբերող՝ բազմաթիվ հիվանդների կյանքերը։   

3.Պետությունը պարտավոր է հայտարարել covid 19 մահերի հիշատակի օր։ Սրա համար կա առնվազն երկու հիմնավորում.

ա/ մահացողները մեր քաղաքացիներն են, անանուն վիճակագրական տվյալներ չեն, ամեն մահ անձնական և ընտանեկան ողբերգություն է, և մենք պարտավոր ենք հարգել նրանց,

բ/ դա կլինի համաճարակային վիճակին ավելի լուրջ վերաբերվելու խթան, զգաստացնող կոչ, փոխադարձ պատասխանատվության զգացման և փոխադարձ հարգանքի կարևորում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular