Նոր Նորք վարչական շրջանի 5 զանգվածներում 34 ժամ գազ չի լինի
ОбществоՁմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին ժամը 09․00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 19․00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ զանգվածների բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։