Մեր դուխները մի կոտրեք, որ դուխով գնանք բանակ. դիմորդներն ակցիային մասնակցում են զինվորական համազգեստով
SocietyԲուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կրկին Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դիմաց են եւ շարունակում են բողոքի ակցիան:
Դիմորդներից մի քանիսն ակցիային եկել են զինվորական համազգեստով:
«Կառավարությանը հորդորում ենք, որ մեր դուխները չկոտրեն, որ դուխով գնանք բանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց դիմորդներից մեկը: