Նա իմ դասախոսն է եղել, շատ լավ մասնագետ է․ Սիսակ Գաբրիելյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին
PoliticalԱնակնկալ էր, որովհետև ես առաջադրող սուբյեկտ չեմ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանն անդրադառնալով այն հարցին, թե իր համար անակնկա՞լ է եղել ՍԴ դատավորի թեկնածուի անունը, քանի որ մամուլում շրջանառվում էին Գագիկ Ջհանգիրյանի, Արտակ Զեյնալյանի և Կարեն Անդրեասյանի անունները։
«Առաջադրող սուբյեկտը կառավարությունն է, որից էլ տեղեկացել եմ ՍԴ դատավորի թեկնածուի մասին։ Թեկնածուի մասին գնահատականներ չեմ տա։ Նա իմ դասախոսն է եղել, շատ լավ մասնագետ է։ Մնացածը Աժ պատգամավորների քվեարկության արդյունքում կպարզվի»,-ասաց Գաբրիելյանը։
Գաբրիելյանը նշեց, որ առաջիկա օրերին «Իմ քայլը» և մյուս ուժերը թեկնածուի հետ հանդիպում կունենան։
«Հանդիպումից հետո մեր դիրքորոշումն ավելի հստակ կարտահայտնեք»,-ասաց իմքայլական պատգամավորը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրվել է Վահրամ Ավետիսյանը։