Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) 

Երթուղայինների վարորդները շարունակում են չհետևել պարետի կողմից սահմանված կանոններին

Հասարակություն

10 րոպե, 20 րոպե, 30 րոպե․․․ սպասում ես կանգառում՝ հուսալով, որ շուտով կգա համապատասխան երթուղին, ու աշխատանքից հոգնած՝ կկարողանաս տուն հասնել։ Ժամերով սպասելուց հետո վերջապես մոտենում է «բաղձալի» երթուղայինը, սակայն չի կանգնում, որովհետև երթուղայինում նույնիսկ կանգնելու տեղ չկա։ Հույսդ չկորցնելով՝ նորից սպասում ես։ Նորություն չի լինի, եթե ասեմ, որ Հայաստանում՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, չի թույլատրվում երթուղայիններում նստատեղերի քանակից ավելի մարդկանց փոխադրումը։

Գալիս է հաջորդ տրանպորտային միջոցը, շտապում ես, որպեսզի հասցնես նստել, դե գիտեք երևի՝ երեկոյան ժամերին երթուղային նստել գրեթե չի հաջողվում։ Երթուղայինների որոշ վարորդներ խստորեն հետևում են պարետի սահմանած կանոններին, որոշների համար էլ միևնույն է։

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հաղորդմամբ՝ 63 համարի «ԳԱԶել» մակնիշի երթուղին կանգնեց կանգառում այն  դեպքում, երբ նստելու, նույնիսկ կանգնելու տեղ չկար։ Մոտավորապես 5-6 հոգի սպասում էին նույն երթուղայինին, սակայն նրանցից միայն չորսը կարողացան բարձրանալ։

Կինը, ով երեխայի հետ էր, կարողացավ միայն երեխային նստեցնել (մեկ այլ ուղևորի կողքին), իսկ ինքը կանգնած մնաց։ Դա առաջացրեց մի քանի ուղևորների դժգոհությունը, երթուղայինում վեճ սկվեց։ Պարզվեց՝ կինը արդեն 6 երթուղի էր բաց թողել, իսկ երեխայի հետ այլևս սպասել չէր կարող։ Նստած ուղևորներից մեկը, տեղը զիջելով մեզ արդեն հայտնի կնոջը, իջավ երթուղայինից։ Վարորդը չէր պատրաստվում շարժվել՝ պատճառաբանելով, թե կանգնած ուղևորներ կան։ Կանգնածների հարցին, թե այդ դեպքում ինչու կանգնեց և մարդկանց թույլ տվեց երթուղային բարձրանալ, վարորդն ասաց՝ «իջնող կար, մտածեցի՝ մի կերպ կտեղավորվեք»։ Այնինչ, մեր թղթակցի փոխանցմամբ՝ երթուղայինից տվյալ կանգառում իջնողներ չկային։ Մարդիկ սկսեցին իջնել երթուղայինից, որպեսզի վարորդը «հանգիստ խղճով՝ հետևելով համավարակի կանոններին» շարունակեր ճանապարհը։ Վարորդը չկարողացավ համակերպվել ուղևորներ կորցնելու փաստին և հասցրեց վերջիններիս «հետևից խոսել»։

Ի՞նչ են ուզում ապացուցել վարորդները, ինչո՞ւ տրանսպորտային խնդիրները մեր երկրում այդպես էլ լուծում չեն ստանում, այնինչ, համավարակով պայմանավորված պետք է խստագուն վերահսկողություն իրականացվեր։ Ի վերջո, ինչպե՞ս է լուծվելու այս հարցը և ե՞րբ են մեր երթուղայինների վարորդները հասկանալու, որ պետք է ուղևորի հետ խոսեն առանց ձայնի տոնը բարձրացնելու ...

Արփինե Հակոբյան 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ Անմեղ կենդանիներով` անուշ-անուշ, գնում ենք մայրաքաղաք` հարցեր լուծելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)
Ամենադիտված