ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսային համավարակը դեռ շատ երկար կտևի
WorldԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտարարել են, որ կորոնավիրուսային համավարակը դեռ շատ երկար կտևի:
РИА Новости-ի հաղորդմամբ` շաբաթ օրը կայացած արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում ԱՀԿ ներկայացուցիչները եկել են եզրակացության, որ համավճարակը շարունակում է մնալ միջազգային նշանակության հատուկ իրավիճակ:
Մասնագետները երախտագիտություն են հայտնել ԱՀԿ-ին և նրա գործընկերներին` կորոնավիրուսի դեմ պայքարում գործադրված ջանքերի համար: Արտակարգ իրավիճակների հանձնաժողովում կոչ է արվել երիտասարդներին օգտագործել հնարավոր բոլոր միջոցները` կանխելու հիվանդության տարածումը:
Հաջորդ անգամ փորձագետները կգնահատեն համաճարակի հետ կապված իրավիճակը երեք ամիս անց:
Վերջին տվյալներով ՝ աշխարհում ավելի քան 17,3 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնցից ավելի քան 675 հազարը մահացել է: