Երևանում տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Բեյրութի պայթյունի զոհերի
SocietyԵրևանի Հանրապետության հրապարակում լիբանանահայ հայրենադարձների նախաձեռնությամբ տեղի է ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները պարզել էին Հայաստանի և Լիբանանի ազգային դրոշները և երգում պետական հիմները:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել, 4000-ից ավելի` վիրավորվել: Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով մահացել է 6 հայ։
Լիբանանում հայտարարվել է եռօրյա սուգ, Բեյրութը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել և ճանաչվել է աղետի գոտի: