Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վերին Լարս տանող ճանապարհը բաց է ծանրաքաշ մեքենաների երթևեկության համար Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մեր ուզածը լինելու է, գործողությունները կանենք, արդյունքը կստանանք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ) Իշխանություն կա՞, մի մարդ է. Սրբազանը պատգամավորների հետ առանձնացավ՝ քննարկելու իմպիչմենթի հարցը (տեսանյութ) Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ) Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ 

Արագածոտնի մարզում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված քրգործերն ավելացել են 40 տոկոսով. դատախազություն

Հասարակություն

ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:

Ըստ այդմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսներին առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 35 քրեական գործ: Այս ցուցանիշը 14-ով կամ 40%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 17-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ բժշկական սպասարկում իրականացնող կազմակերպություններում, 1-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ, իսկ 2-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:
2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 19 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 5 ղեկավարի, դպրոցների 6 տնօրենների, 1 ուսուցչի, 1 համայնքապետարանի աշխատակցի, 3 դպրոցի աշխատակցի, 3 քաղաքացու՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանադակելու համար:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 5 անձի վերաբերյալ 3 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 2 քրեական գործ, 3 անձի վերաբերյալ, որոնցից 1 քրեական գործով 2 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:
2020թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել է 74.343.213 ՀՀ դրամ, որից 15.483.025 ՀՀ դրամը վերականգնվել է: Ընդ որում՝ 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քննված քրեական գործերով վերականգնվել է 30.535.174 ՀՀ դրամ: Մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:

Կոռուպցիոն հանցագործությունների պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետին, համայնքների ղեկավարներին, ՀՀ ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենին ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 6 միջնորդագրեր, որոնց արդյունքում պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

Համընդգրկուն աշխատանքներ են տարվել նաև բացառապես դատախազական գործառույթ հանդիսացող՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում:
Այս շրջանակներում կատարվել կամ կատարվում են 8 ուսումնասիրություններ՝ որոնք վերաբերում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին և այլ ոլորտների:
Կատարվող ուսումնասիրություններով անհրաժեշտ սուբյեկտներին դատախազության կողմից տրվել են 21 նախազգուշացումներ, ինչի արդյունքում ևս ընթանում է պետությանը պատճառված վնասների վերականգնում:

2020թ. առաջին կիսամյակում Արագածոտնի մարզի դատախազությունից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3 քրեական գործ՝ 5 անձի վերաբերյալ, մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում դատարան քրեական գործեր չեն ուղարկվել:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վերին Լարս տանող ճանապարհը բաց է ծանրաքաշ մեքենաների երթևեկության համարԲեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մեր ուզածը լինելու է, գործողությունները կանենք, արդյունքը կստանանք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնինՄայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)Իշխանություն կա՞, մի մարդ է. Սրբազանը պատգամավորների հետ առանձնացավ՝ քննարկելու իմպիչմենթի հարցը (տեսանյութ) Ինչի՞ էսքան տարի նորից հետ տարաք մեզ. Բագրատ սրբազան (տեսանյութ)Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասինԻշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ)Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ–ն պատասխանել է Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Բագրատ Սրբազանի պահանջինԲագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետՆիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետո (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ)ՔՊ-ի «դուխով Նիկոլ» չատում հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը. Տաթևիկ Հայրապետյան Շտապօգնության մասնակցությամբ ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԲագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանին եթե կալանավորեն՝ ժողովուրդը 10 անգամ կավելանա. Շարմազանով (տեսանյութ) Պատմությունը քեզ շատ ցավ է պատճառել, բայց դու ինքդ ես փրկել տունդ ցավից և թշնամուն հաղթել. Արտակ ԶաքարյանԿրում եմ այս խաչը որպես ուխտ, միայն կհանեմ պարանոցիցս, երբ ազգովի հաղթանակած լինենք. Սրբազան (տեսանյութ) Հայրենական պատերազմի մասնակից պապիկս դարձավ 99 տարեկան․ Սուրեն ՊապիկյանԲագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Հուսամ՝ մեր պահանջը կկատարվի. անցնում կկատարեն իրենց պետական պարտավորությանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ ՍրբազանԿառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը (տեսանյութ)Խոստանում եմ՝ վերադարձնելու ենք մեր արժանապատվությունը. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակից են լսում Սրբազանին (տեսանյութ)Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ծնվել է Նաիր Թիկնիզյանի և Ռոմաշկինայի առաջնեկըՆիկոլ Փաշինյա՛ն, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մենք հաշտության օրակարգ ունենք, պիտի իրականություն դարձնենք. ՍրբազանՃշմարտությունը եկավ հայոց մայրաքաղաք և ամբողջ հայությանը արթնացրեց. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ) Որևէ տեսակի ուժ չի կարող Հայոց փառավոր հոգին ընկճել, մենք Տավուշից ենք գալիս դեպի այստեղ. Սրբազան (տեսանյութ)Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Սրբազանը սկսեց երգել Հայոց Օրհներգը, բազմահազար ժողովուրդը միացավ նրան (տեսանյութ)Արման Թաթոյանը մասնակցում է Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղՀայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի ահռելի տեմպեր. Ալեքսեյ ՕվերչուկՀանրապետության հրապարակն այս պահին` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Սիրելի'ս ի՞նչ նախկին-ներկա, իրենց սատանայական ցանցերը չեն գործում այլևս, մարդիկ պայքարում են (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ժամանել է Հանրապետության հրապարակ (տեսանյութ)Քաղբանտարկյալներին ազատությունից զրկելու ոչ մի պատճառ չկա․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված