««Բավարիան» միշտ ֆավորիտ է, բայց «Բարսելոնան» լավագույն ակումբն է»․ Վիդալ
Спорт«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արտուրո Վիդալը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիայի» դեմ խաղից առաջ ասել է, որ մյունխենյան թիմը միշտ համարվում է ֆավորիտ, բայց իսպանական ակումբը լավագույնն է աշխարհում: «Մենք կհանդիպենք Գերմանիայի ուժեղագույն թիմի հետ: Բայց մի մոռացեք, որ «Բավարիան», ի դեմս «Բարսելոնայի», կհանդիպի աշխարհի լավագույն ակումբի հետ» «Բավարիան» միշտ համարվում է ֆավորիտ: Ես խաղացել եմ Մյունխենում և գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում: Բայց կարծում եմ, որ «Բարսելոնան» աշխարհի ամենաուժեղ ակումբն է: Ուստի, հաղթողը հենց նա է, ով ամենից շատն է ցանկանում այդ պահին», - Վիդալի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը: «Չի կարելի համեմատել Լևանդովսկուն և Մեսին: Լեոն մեկ այլ մոլորակից է: Նույնիսկ եթե Լևանդովսկին համարվում է աշխարհի լավագույն հարձակվողը, շատ դժվար է նրան համեմատել Մեսիի հետ», - ասել է Վիդալը: