«Բավարիա»-«Բարսելոնա»` 2:8. Մյունխենյան թիմը ՉԼ կիսաեզրափակիչում է
СпортՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում խաղաց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ եւ առավելության հասավ 8։2 հաշվով։
Խաղի հենց մեկնարկին թիմերը փոխանակվեցին մեկական գնդակներով: Նախ «Բավարիա»-ից աչքի ընկավ Մյուլերը, հետո էլ ինքնագոլի հեղինակավ դարձավ գերմանական ակումբից Ալբան: Առաջին կեսի ընթացքում Գերմանիայի բազմակի չեմպիոն «Բավարիա»-ն ևս երեք անգամ գրավեց «Բարսելոնա»-ի դարպասը: Նորից աչքի ընկավ Մյուլերը, Պերիշիչը, Գնաբրին:
Երկրորդ կեսում Լուիս Սուարեսը կարողացավ կրճատել հաշվի տարբերություն, սակայն աչքի ընկավ Կիմիխը և հաշիվը դարձրեց 2:5: Խաղակեսի ավարտին Ռոբերտ Լևանդովսկին և Կոուտինյոն (դուբլ) խփեցին գերմանացիների 6-րդ, 7-րդ և 8-րդ գնդակները:
«Բավարիա»-ն դուրս թողեց «Բարսելոնա»-ին և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կմրցի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ ֆրանսիական «Լիոնի» դիմակայության հաղթողի հետ։