Աղավնին բույն է հյուսել Դուբայի թագաժառանգի՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա (տեսանյութ)
ВидеоԴուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը հայտնի է վայրի բնության ներկայացուցիչների նկատմամբ մեծ սիրով: Տեսանյութում երևում է՝ ինչպես է փոքրիկ թռչնակը բույն հյուսել թագաժառանգի շքեղ 150 000 դոլար արժողությամբ Mercedes-AMG G 63 մեքենայի վրա, սակայն թագաժառանգը կարգադրել է թռչնին չանհանգստացնել, ավելին՝ մեքենայի շուրջ կարմիր, սպիտակ նախազգուշացնող ժապավեններ կապել, որպեսզի ոչ ոք մեքենային չմոտենա: