Մայրամուտն ու Դեմի Ռոուզը. նոր գրավիչ ֆոտոշարք` «բրիտանացի Քարդաշյանից»
ԺամանցԲրիտանացի մոդել Դեմի Ռոուզը, ով իր փարթամ բարեմասնությունների շնորհիվ հայտնի է նաև «բրիտանացի Քարդաշյան» անունով, ներկայացել է նոր գրավիչ ֆոտոշարքով` արված մայրամուտի ֆոնին:
Լուսանկարները հրապարակվել են մոդելի Ինստագրամի էջում:
Կադրերում Դեմին կրում է մուգ կապույտ լողազգեստ, նրա երկար վարսերն արձակված են: Այս անգամ 25-ամյա գեղեցկուհին ներկայացել է մեղմ շպարով` ցուցադրելով իր բնական գեղեցկությունը:
«Ատլանտիսի երգերը: Մայրամուտներն օրվա իմ ամենասիրելի պահն են»,- գրել է Դեմին: