ԱԺ-ի հարևանությամբ բախվել են Opel-ն ու Honda-ն․ մեքենան բախվել է ծառին․ կա վիրավոր (լուսանկարներ)
Чрезвычайный случайԱյսօր, օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Honda և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Honda-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։
Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ու վարորդներ ասում էին, որ վթարի պատճառը նշված խաչմերուկում լուսակիրների ոչ ճիշտ կարգավորումն է, ինչի պատճառով էլ հաճախակի ավտովթարներ են տեղի ունենում։