Հասարակությունը չկարողացավ պաշտպանել երեխային. Միքայել Մելքումյան
BlogosphereՄեծ ցավ ապրեցի՝ իմանալով, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա երեխան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սա խայտառակություն է:
Փաստորեն հասարակությունը, եւ առաջին հերթին՝ համայնքը, :
Հաստատ այդ ընտանիքի երեխաները դուրս են եկել, խաղացել, շփվել մարդկանց, համայնքի մյուս հասակակից երեխաների հետ, մյուսները՝ ավելի ավագները հաճախել են դպրոց:
Եվ ի՞նչ: Ոչ ոք ոչ մի բան չի նկատել, որովհետեւ քար անտարբերություն է եղել:
Բա ինչի՞ համար են համայնքի ավագանին, գյուղի մեծերը, ավագները, եղանակ ստեղծողները:
Այս դեպքն աննախադեպ դաժան է:
Պատկերացնում եմ, թե ինչ հոգեկան ապրումներով են մեծանալու 6-ամյա երեխայի քույր-եղբայրները:
Հանրությունը պետք է սթափվի:
Համայնքապետարանի գործունեությունը միայն գումար հավաքելը եւ բաշխելը չէ: Համայնքապետարանի գործունեությունն առաջին հերթին բնակիչներին լավ ճանաչելն ու նրանց հոգսերը թեթեւացնելն է, առողջ եւ բարոյական մթնոլորտի ձեւավորումն է:
Իսկ տվյալ դեպքում այդ ընտանիքում բարոյական արժեքներն իսպառ վերացած են եղել, ցավոք»:
Սիրելի՛ հայրենակիցներ, Մեծ ցավ ապրեցի՝ իմանալով, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա երեխան, այդպես էլ...
Posted by Mikayel Melkumyan on 2020 թ. օգոստոսի 25, երեքշաբթի