Посол Армении в США передала руководству Университета Колорадо предложение ректора ЕГУ о сотрудничестве Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Министры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанности Начался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в Катар Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами МИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского моста Число жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВД Глава МИД Армении отправляется в Катар с официальным визитом В Грузии заявили, что не собираются сворачивать с европейского пути 

Առողջապահության նախարարի հավանական թեկնածուները. ովքե՞ր են կանգնած նրանց թիկունքում

Публикации

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ օղակը սեղմվում է: Սոցիալական ցանցերից նախարարի հեռանալուց հետո որոշ լրատվամիջոցներ շտապեցին եզրակացություններ անել, ասելով, որ սա Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հրաժարականի առաջին ազդանշանն է: Տևական ժամանակ է, ինչ շրջանառվում են լուրեր, որ նա կթողնի իր պաշտոնն ինչպես կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության, որը սոցցանցերի օգտատերերի մի մասի կարծիքով ձախողվել է, այնպես էլ ոլորտում աղմկալի հրաժարականների պատճառով: Հրաժարականի մեկ այլ հավանական պատճառ էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարուցված վարույթն է Թորոսյանի դեմ՝ իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով: Չնայած հայտարարվել է, որ վերջինս երկարատև արձակուրդից հետո կվերադառնա իր աշխատանքին, հանրության մեծամասնությունը օբյեկտիվ կասկածանքով է վերաբերվում այդ հայտարարությանը և գտնում, որ Թորոսյանի օրերը նախարարի պաշտոնում հաշված են: 

Տարբեր շրջանակներում արդեն իսկ քննարկվում են Արսեն Թորոսյանի հավանական փոխարինողների անունները: Նրանք երեքն են: Առաջին թեկնածուն ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն է, որի լոբբինգով զբաղվում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Մելիք Նուբարյանը մինչ Թորոսյանի նշանակումը Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն էր, ով նախարարի նշանակումից հետո հրաժարական տվեց: Թորոսյանը իր հերթին բավական ուշագրավ կերպով էր մեկնաբանել վարչության պետի հրաժարականը: «Որոշ մարդիկ, որ հայտարարեցին, որ գնում են առողջապահության նախարարությունից, գնացել են իրենց կամքով, օրինակ բուժօգնության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, որին ես խնդրել եմ չգնալ։ Նա պարզապես անձնական նկատառումներով, քանի որ մեկ ուրիշ անձ գնում էր, ինքը հավատարմության նկատառումներով որոշեց գնալ, այն դեպքում, որ ես արդեն չգիտեի ոնց խնդրել, որ նա չգնա, քանի որ պրոֆեսիոնալ է։ Բայց եթե նա համարում է, որ այդ հավատարմությունը մեկ այլ անձին, որը, իրոք, պետք է գնար, ավելի կարեւոր է, քան գործը, դա նրա ընտրությունն է», - ասել էր այն ժամանակ դեռ նորաթուխ նախարար Արսեն Թորոսյանը։ Մելիք-Նուբարյանը վերջին օրերին նկատելիորեն ակտիվացել է, համավարակի թեմայով տարբեր հարթակներով հարցազրույցներ տալով՝ հիմնականում չեզոք գնահատականներ տալով կորոնավիրուսի դեմ ԱՆ ծավալած պայքարին: 

Երկրորդ թեկնածուն հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ընկերն է։ Նրանք համերկրացիներ են: Սահակյանն արդեն 7 տարի է՝ ղեկավարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը: Բացի այդ՝ վիրաբուժական գործունեություն է ծավալում ԵՊԲՀ-ի Առաջին կլինիկական հիվանդանոցում: Վերջին շրջանում Սահակյանը նույնպես ակտիվացել է, սակայն, ի տարբերություն Մելիք-Նուբարյանի, շատ ավելի թիրախային է քննադատում Արսեն Թորոսյանի և ԱՆ գործելաոճը, մասնավորապես անիմաստ քայլ անվանելով մասնավոր ԲԿ-ի հանդեպ վերահսկողական լծակների փոխանցումը առողջապահության նախարարությանը: Սահակյանի հայրը, սակայն, Արտավազդ Սահակյանը, համավարակի տարածման առաջին իսկ օրերին ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով ըստ էության, զորակցում էր կառավարությանը, կոչ անում կիրառել խստագույն միջոցառումներ՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու համար: Արտավազդ Սահակյանը 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններում առաջադրվել էր պատգամավորի թեկնածու Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում՝ ՀՅԴ վարկանիշային ցուցակով։ 

Կա նաև Արսեն Թորոսյանին փոխարինող երրորդ հավանական թեկնածուն: Հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը այդ պաշտոնում տեսնում է Ասատուր Ասատրյանին` «Նատալի ֆարմի» երբեմնի եւ «Աստղիկ» հիվանդանոցի այժմյան տնօրենին, որը «համատեղությամբ» Ալեքսանյանի քրոջ ամուսինն է: Ալեքսանյանը կնոջ եղբոր համար այդ պաշտոնը փորձում էր կորզել նաև 2018-ին, երբ ի վերջո Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ առավ Արսեն Թորոսյանի վրա: Սամվել Ալեքսանյանը բիզնես գործունեություն է ծավալում նաև դեղերի և հիվանդանոցային ծառայությունների շուկայում և ավելի քան շահագրգռված է այս բարձր պաշտոնում ունենալ յուրային մարդու: Ի դեպ, Թորոսյանի հեռանալու մասին խոսակցությունների ֆոնին լրատվամիջոցներին հայտնի են դարձել որոշ դրվագներ, որոնք առնչվում են մի քանի ԲԿ-ներից ստացված կորոնավիրուսի տվյալների կեղծման հետ: Դրվագներից մեկով թեման առնչվում է հատկապես երևանյան ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներին ու ԿՏ հետազոտությունների իբր ուռճացված թվերին: Ընդ որում, այս ամենի մեջ, ըստ մամուլի, թաթախվել են Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ը, Նորքի ինֆեկցիոն կենտրոնը և ևս մեկ կենտրոն, բայց զարմանալիորեն իրեն հեռու է պահել խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ ԲԿ-ն: Ուշագրավ է, որ Ալեքսանյանը չի մտել իշխանության ներկայացուցիչների հետ խաղի մեջ, թերևս նա զգալով Թորոսյանի մոտալուտ հեռանալը փորձել է այսպիսով մաքուր պահել ԱՆ նախարարի իր ապագա թեկնածուն: 

Արսեն Թորոսյանի արձակուրդին դեռ 17 օր կա և այդ ընթացքում կարող են ի հայտ գալ նրան փոխարինելուն հավակնող նոր թեկնածուներ, սակայն հաշվի առնելով, թե ովքեր են կանգնած վերը նշված երեք թեկնածուների թիկունքին և զբաղվում նրանց լոբբինգով, կարելի է վաստահորեն պնդել, որ եթե Թորոսյանին փոխարինելու հարցը միս ու արյուն ստանա, ապա ընտրությունը կանգ է առնելու հենց այս թեկնածուներից մեկի վրա… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
С 1 мая начнет действовать бесплатный маршрут в Ереванский зоопаркВ Ереване построят 4 новых детсадаКиев на время войны выйдет из Европейской конвенции о правах человекаМинистры иностранных дел Армении и Азербайджана встретятся в АлматыИзраильские ВВС нанесли удары по городам сектора Газа и РафаКомитет парламента Грузии начал рассмотрение закона об иноагентах во втором чтенииОчередную ближневосточную поездку Блинкен начал с Саудовской АравииЗавершены работы по освещению станции Ереванского метро «Еритасардакан»Нефть снижается после роста по итогам прошлой неделиОппозиционный депутат: Этот процесс поставит Армению в зависимость от АзербайджанаАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – АрмавирПосол Армении в США передала руководству Университета Колорадо предложение ректора ЕГУ о сотрудничествеДень одиннадцатый: В Ереване продолжаются акции в поддержку тавушцевВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 АПРЕЛЯПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей ТавушаСостоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони БлинкенаЖители Тавушской области перекрыли трассу Ереван-ДилижанПредставлен смартфон Infinix c игровым чипом и динамиками JBLЖурналисты выбрали нового шахматного короля. Чемпионом стал заместитель главного редактора «Арменпресс» Арарат ПетросянАнастасия Волочкова снялась обнаженнойМинистры ИД РА и Катара уделили особое внимание вопросам региональной взаимосвязанностиВ РА ожидаются дожди, гроза, град, температура повысится на 2-4 градуса затем понизится на 7-9 градусовНачался официальный визит министра иностранных дел РА Арарата Мирзояна в КатарФонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатамиГенконсул Ирана посетил пассажиров, пострадавших в результате ДТП в СюникеНовые смарт-часы Samsung получат неинвазивный глюкометрМИД: Армения вскоре передаст Турции свои подходы по восстановлению Анийского мостаЧисло жертв аварии иранского автобуса в Сюнике растет: новые подробности от МВДГлава МИД Армении отправляется в Катар с официальным визитом«Чудо-женщина» вышла в свет в облегающем платье через месяц после четвертых родовУченые показали фото весенних «пауков» на поверхности МарсаВ Грузии заявили, что не собираются сворачивать с европейского путиСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человекПодвергнут приводу полковник запаса Григор ГригорянДавид Ананян: Реальной площадкой происходящих сейчас политических процессов является ЕреванРФ и Украина не смогли подписать соглашение в ходе переговоров в Стамбуле в 2022 году из-за давления Британии: ПесковМинобороны РА призывает воздерживаться от распространения лжи и дезинформацииВрач рассказал, к чему приводит густая кровьВ Сан-Франциско взломали автомобиль конгрессмена Адама Шиффа и украли багаж с одеждойМужчина покончил с собой, бросившись с 4 этажаМинобороны Испании подтвердило отправку Украине ракет Patriot и танков LeopardПрезидент Палестины и ряд международных чиновников проведут в Эр-Рияде переговоры по перемирию в ГазеВолочкова о слитых фото: «Меня пытаются скомпрометировать»Погода в АрменииYerevan.Today: Ряд военных подали заявления об отставкеВ Тегеране назвали виновных в терактах в Иране и РоссииThe Wall Street Journal: В американской разведке считают, что Путин, возможно, непричастен к смерти НавальногоПосол Армении: Все экс-лидеры Карабаха были переданы с базы российского миротворческого контингентаАрхиепископ: Есть подозрения, что в автомобиле с тонированными стеклами находились Григорян и Мустафаев
Самое популярное