Բեռլինում բողոքի ցույցի մասնակիցների թիվը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
ՏեսանյութերԳերմանիայում օգոստոսի 28-ին դատարանները թույլատրել են բողոքի ցույցերի զանգվածային անցկացումը: Եվ արդեն այսօր` օգոստոսի 29-ին, Բեռլինում լայնածավալ բողոքի ցույց է անցկացվել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ: Բողոքի ցույցի մասնակիցների թիվը ռեկորդային է: Իշխանությունները նախատեսում էին, որ ցույցի մասնակիցների թիվը կարող է հասնել 10-30 հազարի, ուստի թվով 3000 իրավապահների էր նախապատրաստել` վերահսկելու ցույցի ժամանակ կարգուկանոնի պահպանումը: Բայց, ինչպես երևում է, իշխանությունները թերագնահատել էին ցուցարարների թվաքանակը: Ինչպես նշում են լրատվամիջոցները, սա Անգելա Մերկելի կառավարման տարիներին երբևէ իրականացված ամենամեծ բողոքի ակցիան է: