Եթե Սուարեսը հեռանա, Իմոբիլեն կտեղափոխվի «Բարսելոնա»․ Sport.es
ՍպորտԻտալական «Լացիո» ֆուտբոլային ակումբի հարձակվող Չիրո Իմոբիլեն կարող է տեղափոխվել իսպանական «Բարսելոնա», եթե Սուարեսը հեռանա, հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին: Ինչպես նշվում է, 30-ամյա հարձակվողը խնդրում է կրկնապատկել աշխատավարձը, որպեսզի շարունակվի խաղալ «Լացիոյի» կազմում, բայց ակումբը չի կարող կատարել նրա պահանջները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուիս Սուարեսը կարող է հեռանալ «Բարսելոնայից»։ 33-ամյա ուրուգվայցու տրանսֆերի հավանական հավակնորդներից է Թուրինի «Յուվենտուսը»:
Իմոբիլեն «Լացիոյում» խաղում է 2016 թվականից: Անցած մրցաշրջանում հարձակվողը դարձավ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 36 գոլ, և կրկնեց Ա Սերիայի դիպուկահարների ռեկորդը, որը սահմանել էր Գոնսալո Իգուաինը 2015-2016 մրցաշրջանում: