Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ Արցախի ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն
PoliticalԱյսօր Արցախի պաշտպանության բանակի շտաբում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկել ենք Հայաստանի եւ Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը եւ հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։