Կանադայում ընթացել են բողոքի ցույցեր՝ ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների․ ՏԱՍՍ
МирԿանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում՝ խորհրդարանական համալիրի դիմաց, ընթացել են բողոքի ցույցեր՝ ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների։ Բողոքի ցույցին մի քանի հազար մարդ է մասնակցել, գրում է ՏԱՍՍ֊ը։ Բողոքարարները Կանադայի իշխանություններից պահանջել են վերացնել կորոնավիրուսի բոլոր սահմանափակումները, որոնք, նրանց կարծիքով, ոչ միայն սահմանափակում են քաղաքացիների ազատությունը, այլև վնասում են ազգային տնտեսությունը: «Մարտի սկզբից Կանադայում գործում են սահմանափակումներ։ Երկրի սահմանները փակվել են, միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը։ Շատ փոքր բիզնեսներ փակվել են և երբեք չեն վերաբացվի, քանի որ աշխատակիցները պարզապես չեն գնում աշխատանքի»,֊ասել է ցուցարարներից մեկը: Նրա խոսքով՝ ակցիային մասնակցում է մի քանի հազար մարդ: Ակցիան ընթացել է սահուն՝ առանց անկարգությունների: Ցուցարարները ոչ մի ապօրինի գործողություն չեն ձեռնարկել: