Politico: Шольц и Макрон проведут секретный ужин в Париже в преддверии визита Си Цзиньпина Глава Минобороны РА Сурен Папикян принял Посла США в РА Кристину Квин. «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Армянские депутаты встретились в Вашингтоне с председателем Комиссии Сената США по международным отношениям 66 конгрессменов США призвали Конгресс выделить $200 миллионов беженцам из Арцаха и помочь Армении защититься Депутат: Власти Армении терроризируют собственный народ, пытаясь реализовать свою антигосударственную программу Арарат Мирзоян провел рабочее совещание с сотрудниками посольства Армении в Дохе Всеармянский совет дипломатов распространил заявление в поддержку движения «Тавуш во имя Родины» Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги 

Խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք են բերվել բնակության համար ոչ պիտանի տներ. հարուցվել է քրգործ

Право

ռերեւույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ եւ փաստաթղթերի կեղծմամբ խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք են բերվել բնակության համար ոչ պիտանի տներ. քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Լրատվամիջոցի հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության շրջանակներում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պահաջնվել եւ ստացվել են փոքր տների ձեռքբերման նպատակով կատարված գնման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «հրատապ մեկ անձ» ռեժիմով փոքր տներ ձեռք բերելու նպատակով, ՀՀ կառավարության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է գումար՝ յուրաքանչյուր տան ձեռքբերման նախահաշվային գինը սահմանելով 27.000.000 ՀՀ դրամ։ Այդ նպատակով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով սահմանվել է պատասխանատու ստորաբաժանում եւ ձեւավորվել գնահատող հանձնաժողով։

Հայտարարված գնման ընթացակարգով փոքր տների մատակարարման համար հայտ է ներկայացրել N ՍՊԸ-ն, վերջինս գնահատող հանձնաժողովի կողմից ճանաչվել է հաղթող՝ երկու տուն մատակարարելու համար՝ համապատասխանաբար 26.950.000 ՀՀ դրամ եւ 26.730.000 ՀՀ դրամ գնային առաջարկներով։

Նախարարության եւ ընկերության միջեւ 2019թ. կնքված՝ անշարժ գույքի մատակարարման պայմանագրով ընկերությունը պարտավորվել է նախարարությանը մատակարարել փոքր տները, որոնք պետք է ունենան առնվազն երկու սանհանգույց եւ պետք է պիտանի լինեն բնակության համար։

Նախարարության ներկայացուցչի կողմից տրվել է պայմանագրի կատարման արդյունքի վերաբերյալ առանց ամսաթվի թվագրման դրական եզրակացություն, անհամապատասխանությունների մասին գրառումներ չեն կատարվել եւ պայմանագրով նախատեսված գումարն ամբողջությամբ վճարվել է ընկերությանը։

Նախարարության ներկայացուցչի եւ ընկերության տնօրենի միջեւ կնքվել է հանձման-ընդունման ակտ, որով, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ պայմանագրի շրջանակներում ընկերությունը նախարարությանն է հանձնել երկու առանձնատուն, որոնք պիտանի են բնակության համար եւ ունեն երկու սանհանգույց։

Մինչդեռ, ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ ձեռք բերված տներից մեկի տանիքն ու բնակելի հատվածն ունեն վերանորոգման կարիք, իսկ մյուսն ունի խիստ վերանորոգման կարիք՝ պատուհանները հին են ու փայտից, տեղ-տեղ բացակայում են դրանց ապակիներն ու փոխարենը փակցված են պոլիէթիլենային տոպրակներ, տանիքը վնասված է, առաջին հարկը անխնամ տեսք ունի, խոնավությունից թափված է պատերի, առաստաղի ծեփը, վնասված է հատակը, պատշգամբը եւ առաջին հարկից բարձրացող աստիճանները չունեն նորմալ բազրիքներ, առաջին հարկում թեեւ կան սանհանգույցի համար նախատեսված տեղեր, սակայն, միայն դատարկ պատեր են, ներսում վիճակը բարվոք չէ։

Լրատվամիջոցի հրապարակման մեջ առկա եւ նախարարության կողմից տրամադրված տեղեկությունների համադրությունը վկայում է, որ փոքր տները չեն համապատասխանում  պայմանագրով սահմանված չափորոշիչներին, մինչդեռ այդ պայմաններում կազմվել է առանց ամսաթվի թվագրման կեղծ եզրակացություն, որում մտցվել են մատակարարված ապրանքները չափորոշիչներին համապատասխանելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի հիման վրա դրանք ընդունվել են։ Արդյունքում կազմվել է պայմանագրի արդյունքը գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ կեղծ ակտ, որով արձանագրվել է ընկերության կողմից պայմանագրով նախատեսված չափորոշիչներին բավարարող երկու առանձնատան հանձնում-ընդունումը։

Այսինքն, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքի կատարմամբ ձեռք են բերվել չափորոշիչներին չհամապատասխանող ապրանքներ, որոնց դիմաց անհիմն վճարվել է 53.680.000 ՀՀ դրամ, իսկ «հրատապ մեկ անձ» կարգով ձեռք բերված առանձնատները կացարանի ու խնամքի կարիք ունեցող տարեցներով բնակեցված չեն։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերեւույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ եւ անհրաժեշտ է բոլոր հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Врач рассказал, как головная боль может быть связана с челюстью Стало известно, как ускорить процесс похудения на 30%Президент РФ наградил медалью подростков, спасавших людей при теракте в "Крокусе"Состоялась вторая репетиция представляющей Армению на конкурсе “Евровидение-2024” группы “Ладанива”«Тавуш во имя родины»: В Киранце больше не осталось установленных палатокСамвел Гукасян освобожден от должности главы административного района Кентрон города ЕреванаБритни Спирс завершила развод с мужем-тренеромPolitico: Шольц и Макрон проведут секретный ужин в Париже в преддверии визита Си ЦзиньпинаЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютВосемь военнослужащих, пострадавших в ДТП на "Урале", выписаны из больницАвиакомпания FLYONE ARMENIA начала выполнение полетов по направлению Ереван- Ницца- ЕреванЭксперт: В Ереване думают, что Киранцем все закончится?Налоговая заблокировала счета Ксении СобчакВ Армении будет создан Экспертно-криминалистический центр СКВ интернете появился новый видеоматериал: как «черные береты» в селе Киранц подвергают граждан приводуГермания и Европейский союз реализуют в Армении энергетический проектВ Испании нашли редкий исламский «Эскалибур» возрастом 1000 летАрцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная силаГлава Минобороны РА Сурен Папикян принял Посла США в РА Кристину Квин.«Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении АрменииОбновление Windows сломало VPN на компьютерахВ Киранце больше часа нет электричестваPatterns: создана нейросеть, моделирующая итог разных методов терапии пациентаTeam становится главным технологическим партнером ТУМО в АрменииПользователи Android-смартфонов получают возможность отправлять эмодзи во время телефонных звонковЕС выделил €1 млрд Ливану до 2027 года на условиях реформ и борьбы с миграциейВ Ереване граждане проводят акцию осведомленностиИран ввел санкции против американских компаний и физических лиц за поддержку ИзраиляБаграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегаютГрузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент СШАМосты дружбы в Финансовом университете при Правительстве России “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Минздрав Грузии: в ходе разгона акций против закона «Об иноагентах» пострадали 15 человекАрмянские депутаты встретились в Вашингтоне с председателем Комиссии Сената США по международным отношениямВ Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделенийBrent подорожала до $83,97 за баррель66 конгрессменов США призвали Конгресс выделить $200 миллионов беженцам из Арцаха и помочь Армении защититьсяHN: диета на основе яиц и цитрусовых ведет к дефициту питательных веществДепутат: Власти Армении терроризируют собственный народ, пытаясь реализовать свою антигосударственную программуВ Госдепе заявили, что Грузия рискует перспективами членства в ЕС и НАТОВ Ереване продолжается работа очередной парламентской четырехдневкиВ ООН считают, что уровень бедности в Палестине к июлю 2024 года может превысить 60%Депутат: В Киранце полицейские били и пытали людей, у задержанных телесные поврежденияСтало известно, когда в Грузии проголосуют по закону об иноагентах в 3-м чтенииЖители Киранца возмущены: Завтра, когда придут турки, это полицейское «войско» тоже будет тут стоять?На участке сел Киранц-Хейремли проводится разминирование: полиция МВД Армении несет усиленную службуВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 2 МАЯАрмения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол ПашинянВера Брежнева показала отдых на их с Меладзе вилле в Италии после новости о разводеLG выпустила дорогой изогнутый монитор для геймеров с яркостью 1300 нит
Самое популярное