Պետդուման մեկնաբանել է Բալթյան երկրների՝ Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցները
ԱշխարհՊետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի պատժամիջոցները: «Լատվիան, Լիտվան ու Էստոնիան, Բելառուսի հետ կապված իրավիճակում, անցել են բոլոր հնարավոր սահմանները», - ասել է Սլուցկին: «Մինսկի դեմ այսպիսի բևեռացման որոշումը, հավանաբար, առաջ է բերվել Հեռավոր Արևմուտքից: Բացի այդ, հասկանալի է, որ նրանք փորձում են համաշխարհային հանրության առջև այնպիսի զգացողություն ստեղծել, որ բոլոր հարևան երկրները վճռականորեն դատապարտեն Բելառուսի նախագահին։ Այս ամենը երկրում իրավիճակը սասանելու կոպիտ փորձեր են»,-հավելել է Սլուցկին: Ավելի վաղ Լիտվան, Լատվիան և Էստոնիան որոշում էին կայացրել արգելել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև Բելառուսի այլ 29 պաշտոնյաների մուտքը վերոնշյալ երկրներ: