Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP 

640.000$՝ ԱՄՆ-ից. ո՞ր ոլորտները կհանձնվեն Արևմուտքի արտաքին կառավարմանը

Analytical

Մեկ ամիս առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստվում է ՀՀ հատուկ խորհրդականի գործուղել, որ կիրականացնի նախապատրաստություն, ուսուցում, նաև այլ տեխնիկական աջակցություն Հայաստանի արդարադատության նախարարությանը, Հակակոռուպցիոն հանձնաժողովին և քրեական արդարադատության այլ համապատասխան ինստիտուտների հարցերի լայն սպեկտրում` միաժամանակ առաջնահերթ ուշադրություն դարձնելով կոռուպցիայի դեմ պայքարին: Խորհրդականը նաև կզբաղվի թրեյնինգներին քննիչների ուսուցողական այցերի կազմակերպմամբ ու Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող նախագծերի կառավարմամբ: Այդ պաշտոնին կարող են հավակնել միայն ԱՄՆ քաղաքացիներ:  Ի դեպ, ուշագրավ է, որ այս տարվա փետրվարին ԱՄն պետդեպարտամենը նույնանման գործառույթներ կատարող մի խորհրդական էլ վարձել էր Ուկրաինա գործուղելու համար: Վերջինս պետք է օժանդակի Ուկրաինայի կառավարությանը՝ արդարադատության և իրավապահ համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում: Ինչպես տեսնում ենք՝ ծանոթ սցենար է: 

 Ստացվում է, որ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստան ուղարկել մարդու, ով ամերիկյան փողերով բացահայտելու է «ԱՄՆ-ի համար շահավետ կոռուպցիոն կապերը»: Հայաստանի իշխանությունները, իհարկե, հասկանում են, որ խորհրդականը ակտիվորեն փորփրելու ու բացահայտելու է տեղեկություններ այն մասին, թե ինչպես են օրինակ՝ հայ օլիգարխներն աշխատում Մոսկվայի հետ: Սա էլ իր հերթին հարվածելու է հայ-ռուսական առանց այդ էլ անկայուն և փխրուն հարաբերություններին: Իշխանությունները գիտակցում են ռիսկերը, սակայն գնում են այդ քայլին: 

Օրերս էլ հայտնի դարձավ, որ ընդառաջելով հակակոռուպցիոն և ոստիկանական բարեփոխումների ռազմավարությունների իրականացմանն աջակցելու Հայաստանի կառավարության խնդրանքին՝ դեսպան Թրեյսին փոխըմբռնման երկու հուշագիր ստորագրեց, որոնք հստակեցնում են ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից նախատեսվող օժանդակությունը նոր հակակոռուպցիոն հաստատությունների և նոր պարեկային ոստիկանության ձևավորման աշխատանքներում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում արված հայտարարությունից։ Ուշագրավն այստեղ, իհարկե, ձևակերպումն է՝ ընդառաջելով Հայաստանի կառավարության խնդրանքին, ինչից հետևում է այն ենթադրությունը, որ ՀՀ իշխանություններն` իրենք են դիմել ամերիկյան կողմին: 

Սա էլ դեռ ամենը չէ. վերջերս պարզ դարձավ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը շուրջ 640 հազար ԱՄՆ դոլլար է հատկացնելու՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը՝ ժողովրդավարության մշակույթը ամրապնդելու նպատակով: Հասկանալի է, որ այս գումարները ուղղվելու են Հայաստանում գործող պրո-արևմտյան ուղղվածություն ունեցող ՀԿ-ին: Ի դեպ, այդ ՀԿ-ից շատերը հետհեղափոխական երկու տարիների ընթացքում արդեն հասցրել են իրենց վարկաբեկել հանրության աչքերում, հետևաբար կարիք կա նաև նոր ՀԿ-ի ստեղծման՝ այլ անվան տակ, սակայն նույն ծրագրով, այն է արևմտյան պրոյեկտների, օրակարգերի առաջ մղումը և իրագործումը Հայաստանում էլ ավելի մեծ ներուժով և ավելի մեծ ծավալի ֆինանսավորմամբ: Նույն ժամանակ էլ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար, ինչը նույնպես յուրահատուկ ժեստ է: 
 

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից կոնֆրոնտացիայի մեջ մտնելով սորոսականների հետ, փորձելով նվազեցնել կախվածությունը նրանցից և անելով պրո-ռուսական ռևերանսներ՝ Վաղարշակ Հարությունյանին խորհրդական նշանակելը, Բելոռուսի նախագահին շնորհավորելը, Լիդիանի պահնորդներին Ամուլսարից հեռացնելը, հայ-ռուսական ռազմական համագործակցության զգալի խորացումը, մյուս կողմից առնվանզ մեկ ոլորտ՝ արդարադատության ոլորտը հանձնում է ԱՄՆ արտաքին կառավարման: Պատճառն էլ թերևս այն է, որ Փաշինյանը փորձում է ժամանակ շահել՝ տեղի տալով արևմուտքի ճնշումներին,որոնք պայմանավորված են նրանով, որ Փաշինյանը ուշացնում է ստանձնած պարտավորվածությունները իրագործելը: Մյուս կողմից էլ Փաշինյանը գիտակցում է, որ սորոսականների հետ բացահայտ կոնֆրոնտացիան կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ արևմուտքը վերջիններիս կհանի իր վերահսկողության տակից և կդնի մեկ այլ քաղաքական ուժի կամ գործչի վերահսկողության տակ: Խորհրդարանական ֆրակցիայում 13-15 հոգանոց սորոսական խումբն էլ մի գեղեցիկ պահի կարող է պարզապես առանձնանալ Իմ Քայլից՝ Փաշինյանին թողնելով առանց խորհրդարանական լծակների զգալի մասի: Սա մի սցենար է, որը Նիկոլ Փաշինյանը որևէ դեպքում չի կարող թույլ տալ՝ շատ մեծ է իշխանության կորստի վախը, սակայն այդ վախը առկա է նաև ռուսական կողմի հետ հարաբերությունները վատթարացնելու պարագայում: ՌԴ-ն կարող է օգտվել Փաշինյանի անկում ապրող վարկանիշից և մոբիլիզացնել Հայաստանում առկա պրո-ռուսական քաղաքական ուժերին՝ հասնելով իշխանության փոփոխությանը: Հենց սա է ստիպում Փաշինյանին փորձել տեղավորվել միանգամից երկու աթոռների վրա և պարբերաբար ռևերանսներ անել մեկ ռուսական կողմին, մեկ էլ՝ ամերիկյան: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Grand Indian Wedding at Seven Visions, The DvinChile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in Tsitsernakaberd
Most Popular