«Ես երբեք դատական պրոցեսի մեջ չէի ներքաշի «Բարսելոնային»»․ Մեսսի
SportԱրգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով հայտարարել է «Բարսելոնայում» մնալու իր որոշման մասին, ասել է, որ երբեք դատի չէր տա իսպանական ակումբին: Անցյալ շաբաթ հաղորդվում էր, որ Մեսսին տեղեկացրել է «Բարսելոնային» գործող պայմանագիրը խզելու իր ցանկության մասին: Իր փաստաբանների բացատրություններից հետո Մեսսին ցանկանում էր խզել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ համաձայնեցված, բայց ակումբի դիրքորոշումն այն էր, որ ֆուտբոլիստը դա կարող էր անել միայն դատարանի միջոցով: Ուրբաթ օրը արգենտինացին ասաց, որ կշարունակի խաղալ «Բարսելոնայում»:
«Ես մտածում էի և վստահ էի, որ կարող եմ հեռանալ: Ակումբի նախագահը միշտ ասում էր, որ մրցաշրջանի ավարտին ես կարող եմ որոշել` կմնամ, թե ոչ: Հիմա նրանք կենտրոնանում են այն բանի վրա, որ ես դա չեմ ասել մինչև հունիսի 10-ը։ Ես պատրաստվում եմ մնալ ակումբում, քանի որ նախագահն ինձ ասաց, որ մեկնելու միակ ճանապարհը 700 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում վճարելն է, ինչը անհնար է», - ասել է արգենտինացին, մեջբերում է Goal.com-ը: «Դատարան դիմելու մեկ այլ տարբերակ էլ կար, բայց ես երբեք չէի դիմի դատարանին «Բարսայի» դեմ, քանի որ սա այն ակումբն է, որը ես սիրում եմ և ամեն ինչ տրել է ինձ այստեղ գալուց ի վեր: Սա իմ ամբողջ կյանքի ակումբն է։ Ես այստեղ կառուցեցի իմ կյանքը»,֊ասել է Մեսսին: