Համացանցում գեր մոդելին ծաղրել են մերկ լուսանկարվելու համար (լուսանկարներ)
ДосугԱվստրալիայի Սիդնեյ քաղաքից plus-size մոդել 24-ամյա Էշլի Էտկինսն սկսել է մոդելինգով զբաղվել 2015 թվականից:
Yahoo-ի հաղորդմամբ` աղջիկն Ինստագրամի իր միկրոբլոգում ունի 117 հազար հետևորդ: Նա նաև TikTok հարթակում ունի բոդիպոզիտիվիզմին նվիրված ալիք, սակայն դա ոչ բոլորին է դուր եկել:
Էշլին հատկապես մեծ քննադատության է արժանացել այն բանից հետո, երբ սկսել է Ինստագրամում կիսվել իր անկեղծ լուսանկարներով:
Համացանցի օգտատերերը ծաղրել են աղջկան ավելորդ քաշի համար, անվանել են ճարպոտ, տգեղ: Աղջիկը ստիված է եղել այս տարվա ընթացքում երեք անգամ ջնջել իր օգտահաշիվը, բայց էլի վերադարձել է:
Այս անգամ Էշլին վերջանականապես վերականգնել է իր միկրոբլոգը և որոշել է պատասխանել բոլոր չարախոսներին:
«Իմ արժեքը` որպես մարդ, քաշի ավելացման հետ չի փոքրանում և չի մեծանում դրա պակասից: Անկախ նրանից, ով ինչպիսի տեսք ունի` մենք արժանի ենք մարդկային իրավունքների և սովորական հարգանքի: Ես տեսնում եմ, թե ինչպես են սկսում ըմբռնումով վերաբերվել plus-size մոդելներին, բայց նաև տեսնում եմ, որ մենք դեռ ձգտելու շատ բան ունենք» ,- գրել է նա: