Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի» Արաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմից Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News 

Հեղափոխականներից՝ գործարարներ. ո՞ւմ կյանքն է բարելավվել Նոր Հայաստանում

Վերլուծական

Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել՝ Նոր Հայաստանում չեն կարող լինել գործարար պաշտոնյաներ, իրականությունը այսօր այլ է: Իհարկե, նույն ՀՀԿ-ն Փաշինյանի քննադատության տակ էր հայտնվում այն պատճառով, որ այս քաղաքական ուժի ներկայացուցիչները, որպես կանոն, ազգ ու տակով բիզնեսմեններ էին, իսկ այն ժամանակվա ընդդիմությունը պնդում էր, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է առանձնացվեն իրարից: Գալով իշխանության, սակայն, Փաշինյանը մոռացավ այդ սկզբունքի իմպլեմենտացիայի մասին, և այժմ հենց իր կադրերը կամ իր կողմից նշանակված պաշտոնյաներն են լծվել գործարարությանը: 

Դիցուք, բերենք մի քանի օրինակներ, որ Նոր Հայաստանում էլ կարելի է գտնել գործարար պաշտոնյաների: Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների գլխավոր հարկային տեսուչ Գոհար Բոստանջյանը հեղափոխությունից հետո դարձել է նաև «Աննուշա» գեղեցկության սրահի տնօրեն։ Տեղեկատվությունը կարելի է գտնել նաև «Սփյուռ» տեղեկատվական համակարգում։ Գոհար Բոստանջյանը նաև հաշվապահական ընկերություն ունի, որը, սակայն, գրանցել է ամուսնու՝ Ստեփան Փաշայանի անունով։ Առհասարակ, հարկայինում, հարկայինի աշխատակիցների մոտ ընդունված է հաշվապահական ընկերություններ բացել և իրենց ընկերություններով տնտեսվարողների հարցերը լուծել հարկայինի հետ, որ համ գայլերը կուշտ լինեն, համ գառները ողջ մնան։ Նման հաշվապահական ընկերություն ուներ  նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում: 

Մեկ այլ օրինակ է «Իմ քայլ»-ի պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով Աժ-ում զբաղվում է միայն ու միայն իր բիզնեսի շահերի լոբբինգով, իսկ այդ բիզնես շահերը վերաբերվում են ռազմաարդյունաբերության ոլորտին: 

Իհարկե, վերոնշյալ բիզնեսների եկամտաբերության հետ չես համեմատի Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի բիզնեսը՝ շաուրմայանոցը և Լոռու մարզպետի ատամնաբուժական կլինիկան, որոնք հեղափոխությունից հետո ծաղկում են: 

 Վերջին ամիսներին շատ է շրջանառվում ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի և նախկին փոխնախագահ Արա Գաբրիելյանի «համատեղ բիզնեսի» մասին լուրը։ Ըստ այդ տեղեկատվության՝ «Ուրբան» մաքսային տերմինալը և Արարատյան մաքսատանը գործող 3-րդ ձևակերպման բաժինը փակվել են, և դրանց գործառույթներն իրականացնելու է նոր հիմնադրված «Յունիսերվ» ՍՊԸ-ն, որի հետևում էլ կանգնած են Արա Գաբրիելյանն ու Շուշանիկ Ներսիսյանը: Ըստ էլեկտրոնային ռեգիստրի՝ «Յունիսերվ» ՍՊԸ-ն անցած տարվա նոյեմբերի 1-ին հիմնադրվել է Արա Գաբրիելյանի կողմից։ 

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ դարձել է «Բիզնես Ռեջենտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը: 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարգրից տեղեկանում ենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը պաշտոնը ստանձնելիս ունեցել է 7 մլն դրամ և 5000 դոլար, իսկ ահա տարեկան հայտարարագրում կտրուկ բարձրացել են նրա դրամական միջոցները։ Նրա դրամային միջոցները հասել են 16 մլն դրամի, իսկ դոլարայինը 60 հազար դոլարի։ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը զբաղեցնող Հայկ Սարգսյանը պետական պաշտոն զբաղեցնելուց հետո նաև լուրջ հաջողությունների է հասել բիզնեսում։  Պաշտոնը ստանձնելիս եկամուտները, որոնք նա ստացել է բիզնեսից, կազմել է 3 մլն 723 հազար դրամ, իսկ ահա պետական պաշտոն զբաղեցնելուց հետո նրա բիզնեսը սկսել է հնգապատիկ ավել եկամուտ ապահովել և կազմել է ավելի քան 17 մլն դրամ։ 

Պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Հանրային Հաղորդակցություն Լաբորատորիա» ՍՊԸ-ի 33 տոկոս բաժնետերն է :

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը «Սթայլ Մեդիա» ՍՊԸ-ի սեփականատերն է:

Բաբկեն Թունյանը, ըստ պետական ռեգիստրի, հանդիսանում է «Բեվիտ» ՍՊԸ սեփականատերերից մեկը: 

Ավագանու անդամ Ալեքսանդր Ավետիսյանը՝ «ՌԷՄ գովազդային գործակալություն» ՍՊԸ-ի 19%-ի և «Նախընտրական տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատերն է: 

Ստացվում է՝ կամ Փաշինյանը տեղյակ չէ, որ իր հարազատ ֆրակցիայում և կուսակցության ներսում բիզնեսով զբաղվող պաշտոնյաներ են հանգրվանել, կամ էլ հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը՝ փորձելով որակական տարբերություններ մատնանշել իր քաղաքական թիմի և նախկինների միջև, մինչդեռ այդ տարբերությունները, կարծես թե, գնալով մինիմումի են հասցվում… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավորԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ ԲայդենՄայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի»Ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառելԱրաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմիցԳերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրաԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի ՀայաստանԱռաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվելԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.NewsՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելԱլեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Հենց զգան, որ իշխանափոխություն է լինելու դուք բոլորին կտեսնեք փողոցներում. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Թուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ) Շատ ուշադիր հետեւում ենք եւ ողջունում ենք Բագրատ Սրբազանի քայլը. Դավիթ Գալստյան (տեսանյութ) ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը, ոտքի՛»․ Գյումրիում իրազեկման ակցիա է (լուսանկարներ)Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»–ը և «Mercedes-Benz»–ը․ կան տուժածներՆոր պատերազմո՞վ է Փաշինյանը վախեցնում. ինչ իրենք եկել են իշխանության՝ աչք չենք բացում. Աստղ Գալեյան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Արամ Ա-ն ընդունել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչներինՃշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը․ Վարդան Ոսկանյան Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին. Արթիկի թեմի առաջնորդ Արամ Ա-ն և Գարեգին Բ–ն քննարկել են Տավուշում ստեղծված իրավիճակը Ինչո՞ւ պետք է Սրբազանի պահանջները կատարելու դեպքում պատերազմ լինի, չի հիմնավորում Փաշինյանը․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոՄեզ ուսապարկ պետք չէ, Վարդենիսն ու Սյունիքը կտան, հետո էլ երկիրը կդառնա «Երևանի Հանրապետություն». շարժման մասնակից (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Բագրատ Սրբազանի հետ (տեսանյութ)Հայտնիներ, ովքեր միացել են Տավուշյան շարժմանը. Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված Կտրվի էս ձեռքերս, որ ընտրել եմ քեզ Փաշինյան. շարժման մասնակից (տեսանյութ)Մենք վերջապես կազատենք Հայաստանը այս չարիքից. հերոսի մայր (տեսանյութ)Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի. Փաշինյան (տեսանյութ)Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ) Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ)Լարսը փակ է բեռնատարների համարԽոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկըԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղԱյրվել է MAN մակնիշի ավտոբուս Ալեն Սիմոնյանը և Ժիվկովիչը ստորագրել են «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագրի իրականացման փաստաթուղթ Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ)Սահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ գյուղապետ (տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը
Ամենադիտված