0038 հրամանն օդի՞ց է եկել․ դատավարությունը Քոչարյանի թեթև ձեռքով վեր է ածվել ֆարսի
PoliticalԱյն, որ դատավարությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի թեթև ձեռքով վերածվել է ֆարսի, դա արդեն 1.5 տարի բոլորս համոզվում ենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Շաբաթն ունի յոթ օր, որի մեջ նաեւ երեքշաբթին է, չորեքշաբթին է, հինգշաբթին է եւ այլն։ Ինքը մի շատ տարօրինակ բան էլ ասաց, որ չի հասկանում՝ իրեն ինչի մեջ են մեղադրում։ Էդ դեպքում մեղադրանք կա Պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի հասցեին։ Ինքը չգիտի՞՝ նրանց ինչի են մեղադրում։ 0038 հրամանն օդից է եկե՞լ»,- ասաց Քոչարյանը։