Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service US plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023 Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading Armenia, Iran discuss matter of increasing flights between both countries Foreign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issues There is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-Jazeera 

Գեղարքունիքի մարզում պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ են բացահայտվել. ԱԱԾ

Right

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ: «Մասնավորապես՝ 2016-2017 թվականներին 19552 գծամետր ընդհանուր երկարությամբ ջրագծի երկաթյա խողովակաշարն ամբողջությամբ պոլիէթիլենային խողովակներով փոխարինելու աշխատանքների իրականացման ընթացքում, նախնական համաձայնության գալով կապալառուներ «Մեդիսոն էյբլ» և «Քեյր Բլիդինգ Սերվիզիս» ՍՊ ընկերությունների ղեկավար անձանց հետ, ինչպես նաև հաստատապես տեղեկացված լինելով խողովակաշարի շուրջ 1450 գծամետր հատվածը փոխարինված չլինելու հանգամանքի մասին, թաքցնելով 2015 թվականին ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող նշված համայնքի բնակիչների միջոցներով նույն ջրագծի երկաթյա խողովակաշարի՝ 875 գծամետրի չափով նորով փոխարինված լինելու փաստը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի պատվերով հայտարարված ծրագրի շրջանակներում խարդախությամբ հափշտակել են 2325 գծամետր խողովակաշարի փոխարինման աշխատանքների դիմաց պետության և համայնքային բյուջեներից նշված ընկերություններին հատկացված 56.300.000 ՀՀ դրամը, և 2017 թվականի հունիսի 20-ին կազմված ակտում այդ աշխատանքները ներկայացվել են որպես տվյալ ծրագրի շրջանակներում իրականացված։

Պարզվել է նաև, որ աշխատանքների կատարման ընթացքում ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության համապատասխան իրավասու պաշտոնատար, ինչպես նաև շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությամբ օժտված այլ անձինք, իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունքում ոչ պատշաճ են կատարել «Մեդիսոն էյբլ» և «Քեյր Բլիդինգ Սերվիզիս» ՍՊ ընկերությունների կողմից իրականացված աշխատանքների ընդունումը, ինչն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել, այն է՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել պետության և Վերին Գետաշեն համայնքի իրավունքներին ու օրինական շահերին:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված այլ նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գավառ քաղաքի «Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դիտավորությամբ, 2006-2020 թվականների ընթացքում 8 անձանց հրամանագրել է դպրոցի տարբեր հաստիքներում։ Հիշյալ աշխատակիցները չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, ուստի՝ յուրացման եղանակով, հափշտակել է վերջիններիս անվամբ պետական բյուջեի միջոցներից տարիների ընթացքում դուրս գրված շուրջ 37.665.128 ՀՀ դրամ գումար:

Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ հիշյալ դպրոցի տնօրենը, 2008-2019 թվականների ընթացքում չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում սովորող 11 անձանց կողմից տևական ժամանակով ՀՀ-ից բացակայելու և դպրոց չհաճախելու պայմաններում չի կատարել իր գործառութային պարտականությունները և սահմանված կարգով չի հեռացրել դպրոցից: Ավելին՝ ուսուցչական անձնակազմին հրահանգել է անտեսել նրանց բացակայությունները, դասամատյաններում կեղծ գրառումներ կատարել և վերջիններիս տրամադրել է հիմնական կամ միջնակարգ կրթության մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավարտական կեղծ վկայականներ։

Հիշյալ գործողությունների արդյունքում հեղինակազրկվել է պետական կազմակերպությունը, խաթարվել են հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետական կազմակերպությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin enginesNewspaper: PM chastises that ‘you don't want to give up a piece of your land to save the whole of Armenia’US State Department: We continue to believe that peace is possible between Armenia, AzerbaijanForeign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issuesThere is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-JazeeraArmenian authorities's actions aimed at establishing stable peace in the region: Armenian PresidentUS State Dept 'Deeply troubled' on detention of Anar MammadliBoy, 13, dies after stabbing attack in LondonGert Jan Koopman to Nikol Pashinyan: Armenia-EU relations will continue to develop, expand dynamicallyHungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace Facility
Most Popular