Առաջարկվում է արգելել աբորտները․ քննարկում ԱԺ-ում
ВидеоԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է մի խումբ փաստաբանների կողմից ներկայացված «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու առաջարկությումը։ Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքը, հղիության արհեստական ընդհատման միջոցով երեխային կյանքից զրկելը թույլատրել միայն այն դեպքում, երբ նման ընդհատումը կարող է վերացնել երեխայի մոր կյանքին սպառնացող վտանգը, չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը և բարեխիղճ բուժաշխատողներին: