Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Aliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energy At suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani Badalyan Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex 

Ներթիմային հակասությունները սրվում են. ով ում դեմ է աշխատում ՔՊ-ում

Analytical

Իշխող ՔՊ կուսակցության ներսում հակասությունները և փոխադարձ անհանդուրժողականությունն ավելի են խորանում: Առկա հակասությունների մասին խոսակցությունները չեն հերքում նաև իմքայլականները, մասնավորապես՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բազմիցս է նշել, որ «թիմի ներսում կան քննարկվող հարցեր»: Բանը հասել է նրան, որ իշխանական պատգամավորները մեկը մյուսի դեմ «գործ են տալիս» և ուշադրություն հրավիրում գործընկերների բացակայությունների, այլոց փոխարեն քվեարկելու դեպքերի վրա, կամ էլ բացահայտ դեմարշի են գնում, ինչպես օրինակ` Սասուն Միքայելյանը: 

Իմքայլականների միջև դրսևորվող բաց կոնֆլիկտները այնքան շատ են, որ Փաշինյանի հայտարարությունը, թե իշխող քաղաքական ուժի ներսում թևեր չկան՝ զավեշտի է նմանվում: Հանրության հիշողության մեջ դեռ թարմ է Ալեն Սիմոնյան-Հայկ Սարգսյան բուքմեյքերական մենամարտը, որն ավարտվեց Սիմոնյանի մինի հաղթանակով, չնայած պետք է նշել, որ Հայկ Սարգսյանը զենքերը դեռ վայր չի դրել: 

Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի եւ նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, եւ աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն: Մարությանի հետ հաշտ չեն, սակայն, նաև հենց իր թիմակիցները: Խոսքը մասնավորապես  Գրիգոր Երիցյանի, Մեսրոպ Պապիկյանի և փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի մասին է, ում էլ, ի դեպ, համարում են Մարությանի հավանական փոխարինող: 

Ներթիմային ռազբորկաները նոր շունչ ստացան Լանզարոտյան կոնվենցիայի քվեարկությունից հետո: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ պատգամավորները համատեղ ջանքերով պահը ցանկանում էին օգտագործել իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Վարդան Աթաբեկյանին մանդատից զրկելու համար։ Այս պատմությունը խորը արմատներ ունի. բանն այն է, որ էրեբունցի պատգամավոր Աթաբեկյանը որոշել է ամիսներ առաջ պաշտպանել իր շիրակցի գործընկերոջ՝ Սոֆյա Հովսեփյանի թասիբը և քաղաքապետի խոսնակին կոշտ դիտողություն է արել ու դարձել նախ՝ Հայկ Մարությանի, ապա ողջ թիմի աչքի փուշը։ 

ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակամարտությունը հին է. դեռ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր ուզում, որ Արա Մինասյանի փոխարեն «Գր. Լուսավորիչ» ԲԿ տնօրեն նշանակվի իր սանիկը` Նարեկ Զեյնալյանը, սակայն Թորոսյանը նշանակեց իր մարդուն: Վերջերս էլ Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտրուդառ» հասցնել թիմակից նախարարին` Մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով: Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի և ԱԺ մեծամասնությունը հավանություն տա դրան: 

Վառ են հիշողությունները Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից, երբ ՔՊ-ն փաստացի զիջեց գործող քաղաքապետին, ինչն էլ առաջացրեց խոր հակասություններ Սասուն Միքայելյանի և այն ժամանակ դեռ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջև: Միքայելյանը Պետրոսյանին մեղադրեց վատ աշխատելու և հեղափոխության ուղղուց շեղվելու մեջ: Շատերի կարծիքով խնդիրը այստեղ ավելի խորքային էր, և Միքայելյանի հաթաթայի հետևում նաև այն հանգամանքն էր, որ Պետրոսյանի թեթև ձեռքով նրան չէր հաջողվում տոտալ վերահսկողություն սահմանել մարզում` սահմանափակվելով Հրազդան քաղաքով, որտեղ քաղաքապետը Միքայելյանի որդին է: 

ՔՊ-ում լուրջ հակասություններ ի հայտ եկան նաև ՍԴ բարեփոխումների քննարկման փուլում, պատճառը սակայն բնավ էլ գաղափարական հարթության մեջ չէր, այլ պարզ աթոռակռվի: «Իմ քայլի» սորոսական հատվածը` Վահե Գրիգորյանի ղեկավարությամբ, փորձում է ՍԴ-ն կոմպլեկտավորել յուրայիններով, ինչին ընդդիմանում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պնդելով, որ այդ քայլը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել միջազգային կառույցների հետ Հայաստանի հարաբերություններում: Բադասյան-Գրիգորյան կոնֆլիկտը արդեն իսկ մի քանի անգամ վառ արտահայտվել է, երբ Գրիգորյանի արբանյակ Արման Բաբաջանյանը ԱԺ-ում բարձրացնում էր նախարարին անվստահություն հայտնելու անհրաժեշտության մասին: 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ իր հերթին չի թաքցրել, որ ունի որոշակի հակասություններ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ և, ըստ նրա, հենց այդ չլուծվող հակասություններն են, որ առկախում են ոլորտի արագ զարգացումը: 

Արդեն իսկ մանդատը վայր է դրել իշխանական խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, պատճառն էլ խորքային անհամաձայնություններն էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ոլորտում տարվող քաղաքականության հանդեպ: Սակայն, բացի Հարությունյանից, Արսեն Ջուլֆալակյանի տարաձայնությունը ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ էին, որը համակարգում է սպորտը։ 

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և փոխմարզպետ Անահիտ Սարգսյանի ջրերը նույնպես մի առվով չեն հոսում, նրանց միջև հակասություններ կան, որոնք չեն կարողանում հարթել։ Անահիտ Սարգսյանը ժամանակին համակարգել է մարզի կրթական ոլորտը, և, ըստ տեղեկությունների, կառավարությանը հասցեագրված մի նամակին օրինական ընթացք տալու պատճառով հակասություն է առաջացել մարզպետի և փոխմարզպետի միջև. 

Ժամանակին չափազանց լարվել էին այն ժամանակ դեռ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի հարաբերությունները, դրանք կարելի է ասել՝ թշնամական էին: Հարցն այն էր, թե հօգուտ ում պետք է աշխատի վարչական ռեսուրսը, ում օգտին պետք է աշխատեն դպրոցի տնօրենները, համայնքապետերը, բուժհաստատությունների աշխատակազմը: Հովսեփյանը գտնում էր, որ դրանք պետք է զերծ մնան ցանկացած տիպի քաղաքական վերահսկողությունից, ինչի հետ Սարուխանյանը չէր համաձայնվում: Երկուսն էլ հետագայում դարձան ԱԺ պատգամավոր, և կոնֆլիկտը արտահայտվեց նաև այդտեղ՝ Սարուխանյանի հայտնի «ամուսնացի, կանցնի» գրառման տեսքով:

 Այս ներթիմային ռազբորկաները և գզվրտոցը ՔՊ-ի համար նորություն չեն: Դեռ 2017 թվականին Էդուարդ Աղաջանյանը, ով այժմ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, խոսում էր ՔՊ-ի հրաժարական տված վարչակազմից և մատնանշում ճիշտ այն խնդիրները, որոնք այժմ ակնհայտ են դարձել ոչ միայն նեղ թիմին, այլև ողջ ժողովրդին: Մասնավորապես, Աղաջանյանը նշում է, որ Լենա Նազարյանը ձախողել է ՔՊ 6000 վստահված անձեր ունենալու ծրագիրը, Ռոմանոս Պետրոսյանը՝ «Ապագա Հայաստան» ծրագրի մշակումը, Նարեկ Բաբայանը՝ տարածքային կառույցների հետ տարվող աշխատանքները, իսկ Արայիկ Հարությունյանը, ով եղել է ՔՊ-ում միակ աշխատավարձ ստացող մարդը, ձախողել է ողջ վարչության աշխատանքի կազմակերպումն ու ղեկավարումը: Այսօր նույն Աղաջանյանը լռում է` որևէ կերպ չհիշատակելով վերը նշված անձանց՝ արդեն նոր Հայաստանում ունեցած ձախողումների մասին: 

Այս ամենը վկայում է, որ «Իմ քայլ»-ում տեղի են ունենում լուրջ տրանսֆորմացիոն գործընթացներ. թևերը, որոնք, չնայած Փաշինյանի հավաստիացումների, առկա են, էլ ավելի են լարվում միմյանց դեմ, վատթարանում են նաև միջանձնային հարաբերությունները, ինչն, անշուշտ, չի կարող իր ազդեցությունը չթողնել թիմային աշխատանքի որակի վրա...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex
Most Popular