London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Հայաստանը տոնում է Խաչվերացը

Armenia

Այսօր`սեպտեմբերի 13-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:

Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Արշակ Սրբազանի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող չորս սարկավագներ:

Ձեռնադրության ընթացքում Արշակ եպիսկոպոսը քահանայության կոչեց նորընծաներին՝ աղոթքներից հետո Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհելով նոր անուններ: Վարազդատ սարկավագ Քոչարյանը վերակոչվեց Տ. Հայկ քահանա, Ատոմ սարկավագ Ղարագյոզյանը՝ Տ. Հայասա քահանա, Վահան սարկավագ Սահակյանը՝ Տ. Հայկազուն քահանա և Նարեկ սարկավագ Կիրակոսյանը՝ Տ. Արմեն քահանա։

Ձեռնադրության խորհրդի կատարման ավարտին նորաօծ քահանաները նաև իրենց անդրանիկ օրհնությունը բաշխեցին ներկաներին։

Այնուհետև ձեռնադրող Արշակ Սրբազանը իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին՝ անդրադառնալով Խաչվերացի տոնի խորհրդին, ինչպես նաև քահանայական ձեռնադրությանը։ Շնորհավորելով ներկաներին առանձնակի ոգևորությամբ ու ներշնչումով տոնախմբվող Սուրբ Խաչի Վերացման տոնի առիթով՝ Սրբազանը մասնավորաբար ասաց.
«Նյութապաշտ աշխարհում դժվար է հասկանալ Սուրբ Խաչի՝ իրականում անփոխարինելի այդ սրբության համար, քրիստոնյաների վճարած զոհողությունների ու զրկանքների իմաստը։ Նյութակենտրոն այդ աշխարհում մարդկային պատկերացումները, վարքագիծն ու հարաբերությունները, վերջին հաշվով նաև պետությունների քաղաքականությունը, կառուցվում են առօրեական հաշվենկատությամբ՝ ուղղված այլոց նկատմամբ առավելության հաստատմանը, ազդեցության ընդլայնմանը և կամ աշխարհաքաղաքական հավակնությունների բավարարմանը: Մինչդեռ քրիստոնյայի համար խաչն է իմաստն ու նպատակը կյանքի, որը անտրոհելի ու անբաժանելի է Անմահ Խաչյալից՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսից:

Եվ ուրեմն, լինել Քրիստոսի հետևորդ նշանակում է լինել Խաչի ուխտավոր: Աստված ինքը անցավ խաչի ճանապարհը, որ նույն է թե՝ աստվածային ծրագրի իրագործման համար կրեց զրկանքներ ու տառապանքներ, անցավ չարչարանաց ու մահվան ճանապարհը: Խաչի խորհուրդը բնական, թե հարուցված խոչընդոտների, գիտակցված զոհողությունների ու զրկանքների միջոցով փրկության ու հաղթանակի հասնելու խորհուրդն է։ Այսպես հարություն առավ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս՝ դիմակայելով ու հաղթահարելով փորձություններն ու հալածանքները, իսպառ մերժելով բոլոր գայթակղությունները»:

Արշակ եպիսկոպոսը հաստատեց, որ Տիրոջ չարչարանքն ու մահն են անսուտ վկայությունը Նրա առաքելության ճշմարտության, և այս համոզումն է ոգեշնչում մարդկանց դառնալու հետևորդը Քրիստոսի և ուխտավորը Խաչի՝ ընդգծելով, որ Խաչի ճանապարհը պսակվում է հարությամբ ու հաղթանակով։

Ապա պատարագիչ Սրբազանը, իր ուրախությունը հայտնելով լծակցության համար նորընծա քահանաների, որոնք ուխտեցին դառնալ խաչակիրներ և Խաչի ճանապարհի ուխտավորներ, նշեց, որ մեծ է պատիվը և աննկարագրելի պատասխանատվությունը դառնալու Քրիստոսի ճանապարհորդակիցները, ուղիղ ժառանգորդը լուսամիտ, սրբակենցաղ ու հռչակավոր հոգևոր մեր հայրերի՝ Լուսավորիչ, Սահակ Պարթև ու Շնորհալի Հայրապետների, կրելու նույն տիտղոսն ու աստիճանը, ինչ Մաշտոց ու Նարեկացի Աստվածախոս վարդապետները:

«Սիրելի՜ եղբայրներ, այս ամբողջ պատվի ու պատասխանատվության մեջ դյուրին ճանապարհ չէ սպասվում ձեզ։ Քիչ չեն այցելելու ձեզ հուսախաբությունները, միշտ չէ, որ մեծարանքով պիտի ընդունեն ձեզ և գովասանքով արտահայտվեն ձեր մասին: Ոմանց համար դուք լինելու եք միջնադարյան խավարամտության ու հնաոճության ժամանակավրեպ քարոզիչներ, ուրիշների համար տաղտկալի ու զավեշտական են թվալու կյանքի ու մահվան, փրկության ու հավիտենական կյանքի մասին ձեր մտորումներն ու քարոզները։

Քրիստոսին հետևելու, Խաչի ճանապարհի ուխտավոր լինելու ձեր հավատքի ու համոզումների, հոգևոր, բարոյական ու ազգային սրբությունների պաշտպանության ու քարոզության համար կլինեն դեպքեր, երբ կհատուցեք ձեր առողջությամբ ու բարեկեցությամբ։ Կյանքում առաջացող բնական ու հարուցված խոչընդոտներն ու զրկանքները հաճախ դուք կկրեք խոր միայնության մեջ՝ միակ, բայց և անփոխարինելի սփոփանք գտնելով Աստուծո հետ զրույցներում։ Եվ այս է՝ Աստծու հանդեպ հավատքն ու հավատարմությունը, մխիթարության մեր աղբյուրը։ Այդ հավատքն է ուժ ու զորություն պարգևում հոգևորականներիս։ Մեր պատասխանատվությունն անվրեպ աճում է այն գիտակցությամբ, որ մենք պահապաններն ենք Տիրոջից ժառանգություն ստացած Հայոց հոգևոր ամրոցի․․․։

Սիրելի եղբայրներ, Հայոց այդ հոգևոր ամրոցի, սրբազան մեր հայրենիքի հիշատակները կրկին-վերստին ձեր հոգիներում անջնջելիորեն դրոշմելու համար մենք հայկաշունչ նոր անուններով կոչեցինք ձեզ․․․, որպեսզի միշտ հիշեք ձեր պարտքը ձեզ ծնած ու սնած ժողովրդի հանդեպ, միշտ հիշեք հայոց հոգևոր ու ազգային ինքնության պաշտպանության, պահպանության ու զորացման ձեր բացառիկ կոչման ու պատասխանատվության մասին»,- ասաց Արշակ Սրբազանը։

Վերջում Սրբազան Հայրը նորընծաներին մաղթեց Տիրոջ օրհնությունն ու զորակցությունը՝ ուխտի մեջ հաստատուն, հավատքի մեջ անսասան և նվիրումի մեջ աննվազ մնալու համար։

Արշակ եպիսկոպոսը քահանայական ձեռնադրության առիթով իր շնորհավորանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ մաղթելով նրան արդյունավոր գահակալության երկար տարիներ։ Սրբազանը շնորհավորեց նաև մայրավանքում և այլուր սպասավորող բոլոր եկեղեցականներին լծակից նոր եղբայրներով հարստանալու կապակցությամբ։

Այնուհետև Մայր Աթոռի միաբանները և ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրեցին վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալով նրանցից անդրանիկ «Ողջույն»-ը:

Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

Նույն օրը, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, քահանայական ձեռնադրություն կատարվեց Արցախի թեմում՝ Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում։ Ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի միաբան ևս երկու սարգավագներ՝ Մհեր սրկ․ Հարոյանը, որը վերակոչվեց Տ. Մխիթար քահանա, և Հրաչ սրկ․ Հայրապետյանը՝ վերակոչվելով Տ. Խաչատուր քահանա: Նորընծաներն իրենց քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջանը կանցկացնեն Գանձասարի վանքում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular