Հանրապետության հրապարակի շատրվանները վերագործարկվել են (տեսանյութ)
ВидеоՎերագործարկեցինք Հանրապետության հրապարակի շատրվանները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետը, մասնավորապես, նշել է.
«Այսօր ժամը 20:00-ին Երևանի օրհներգի հնչյունների ներքո վերագործարկվեցին Հանրապետության հրապարակի շատրվանները: Տոնական երգացանկով համեմված ջրային շոուն մեկտեղել էր մայրաքաղաքի բնակիչներին ու քաղաքի հյուրերին:
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից հերթականությամբ վերագործարկվել են մայրաքաղաքի 22 շատրվաններն ու 8 ջրավազանները»: