Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը` գործողության մեջ
VideoՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գործողության մեջ գտնվող հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկի մասին տեսանյութ։ Նախարարը կից հետևյալ գրառումն է արել.
«Զարգացած ռազմարդյունաբերությունը անկախ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր բաղադրիչներից է»։