Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Aliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energy At suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani Badalyan Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex 

Հայաստանի զարգացման ո՞ւմ ռազմավարությունն է ավելի իրատեսական

Analytical

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որը նախատեսված է իրագործել մինչև 2050 թվականը: Եթե համառոտ, ապա Փաշինյանի և իր թիմի ներկայացրած ռազմավարությունը ենթադրում է` ՀՀ բնակչությունը հասցնել մինչեւ առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով, 20-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, 7-նապատկել միջին աշխատավարձը: Այսօր կան բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց աշխատանքով ի վիճակի չեն հոգալ իրենց ծախսերը: Հաջորդը մինչեւ 2050 թվականը ունենանք մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը, ունենանք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, սովորելը դարձնենք ազգային ապրելակերպ, բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում տեղ գտնի առնվազն 3 հայկական բուհ, Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր: Ունենանք 10 մլրդ դոլար եւ ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն եւ առնվազն 10 հազար աշխատող ստարտափ: Ունենանք առողջ շրջակա միջավայրով, կլիմայադիմացկուն եւ էներգաարդյունավետ Հայաստան: Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ: Ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր: Նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնենք 15 մլն-ի 

Ուշագրավ է, որ նմանատիպ մի ռազմավարություն էլ մշակվել էր Սերժ Սարգսյանի օրոք և քննադատության էր արժանացել այն ժամանակվա ընդդիմադիրների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ի՞նչ էր նախատեսում այդ ռազմավարությունը: Առաջին հերթին ընդգծենք, որ Սարգսյանի ռազմավարությունը նախատեսվում էր կյանքի կոչել մինչև 2030-ը: Առաջնահերթ խնդիր էր համարվում ժողովրդագրական խնդրի լուծումը՝ բնակչության թիվը պետք է հասցվեր 4 միլիոնի: Վերջին տարիներին Հայաստանի դեմոգրաֆիական վիճակը կտրուկ վատթարացել է, մենք համարվում ենք ծերացող երկիր և առկա ռեսուրսներով, տնտեսական զարգացվածությամբ և կյանքի համար առկա բարենպաստ պայմանների առկայությամբ կամ բացակայությամբ առավել իրատեսական է թվում 4 միլիոնանոց Հայաստանի տեսլականը, որը սակայն ընդդիմադիրները ծաղրում էին: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչպե՞ս են նրանք այսօր անչափ լուրջ դեմքով փորձում համոզել, որ իրատեսական է մինչև 2050 թվականը մշտական բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի: 

«Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի հիմնական դրույթներում նշվում էր հետևյալը. «Մինչև 2030 թվականը ջանքեր ենք գործադրելու մարդկային կապիտալի զարգացման համար, այսինքն՝ զգալիորեն պետք է ավելացնենք կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները: Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, և ծրագրում պետք է ներառված լինի մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ»: Փաշինյանը, ինչպես տեսնում ենք, առաջարկում է 1.5 միլիոն աշխատատեղ մինչև 2050-ը, սակայն նրա ռազմավարության մեջ բացակայում է այն հարցի պատասխանը, թե ինչպես ու ինչի հաշվին են դրանք բացվելու: Մինչդեռ Սերժ Սարգսյանի ռազմավարության մեջ կար հստակ լուծում և մեխանիզմ՝ հարկային դաշտի բարեփոխումները: 

Վերը նշված փաստաթղթում նաև այսպիսի ձևակերպում ենք հանդիպում՝ մինչև 2030 թվականը, պետք է հասնենք ստվերի էական կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման, առանց որի մենք չենք կարողանալու մեր հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավել, ինչն ուղղակի պարտադիր է բյուջետային ծախսեր կատարելու համար: Փաշինյանը 20-ապատկում է ՀՆԱ-ն մինչև 2050-ը, սակայն կրկին հասկանալի չէ՝ ինչի հաշվին:

Ինչ վերաբերվում է օրինակ` զբոսաշրջությանը, ապա մինչև 2030 թվականի ռազմավարությունը սահմանել էր հավանկոտ, բայց իրատեսական նշաձող: Բացակայում էր՝ մինչև 2030-ը Հայաստան այցելող պոտենցիալ զբոսաշրջիկների կոնկրետ թիվը, սակայն սահմանվում էին այն ուղղությունները որոնցով պետք է աշխատել՝ հասնելու զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:   

Ինչպես պետք է բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում տեղ գտնի առնվազն 3 հայկական բուհ, եթե իշխանությունները սիստեմատիկորեն նվազեցնում են ոլորտին հատկացվող ֆինանսավորումը՝ նույնպես հարց է: 

Ինչ վերաբերվում է Փաշինյանի նախանշած սպորտային հաջողություններին, ապա, նայելով ներկայիս իրավիճակին, վստահաբար կարելի է ասել, որ դրանք պոպուլիզմի ժանրից են: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր պարզապես մոռացել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին և հենց այս հանգամանքն էլ պոպուլիզմ է դարձնում՝ մինչև 2050-ը մեդալակիր հավաքական ունենալու տեսլականը: 

Ինչպես տեսնում ենք՝ ակնհայտ է, որ թեև Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարությունը ավելի ականջահաճո է, ավելի հստակ և այստեղ առկա են կոնկրետ թվեր, սակայն հասկանալի չէ և նշված չեն այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել նախանշված նպատակներին: Սերժ Սարգսյանի ներկայացրած ռազմավարությունը ավելի համակարգային էր և զուսպ՝ ժողովրդական լեզվով ասած՝ ջուրը քիչ էր, սակայն ակնհայտ է, որ ժամկետ-սպասվող արդյունք հասկացությունները համադրելիս՝ այդ ռազմավարությունը ավելի հեշտ իմպլեմենտացվող էր և ավելի իրատեսական, բացի այդ՝ այդ ռազմավարության մեջ նշված էին նպատակին հասնելու հստակ մեխանիզմները: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex
Most Popular