Մահացած ծննդկանի երեխան դուրս գրվեց հիվանդանոցից
ՏեսանյութերԱյսօր Շենգավիթ ԲԿ-ից դուրս գրված փոքրիկը կրում է իր մայրիկի` Սեդայի անունը. «Սեդայի ամուսինը պահի ազդեցության տակ է երեխայի անունը դրել Սեդա, այն փոխելու են»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սեդայի բարեկամներից մեկը: Ըստ Սեդայի ընկերների հայտնած տեղեկության` փոքրիկին կանվանեն Նարե. «Սեդան շատ էր սիրում այդ անունը և որոշել էր հենց Նարե անվանել երեխային: Վերջին 3-4 ամսում Սեդան Նարեի հետ խաղում էր, խոսում, երգում նրա համար»,- ասաց Սեդայի բարեկամուհին: