Սեռական կյանքում 5 կանոն, որ պետք է խախտել
LeisureՍեքսի վերաբերյալ խորհուրդներն ու կանոնները նման են իրական կյանքում գործող կանոններին: Բայց, ինչպես ասում են, կանոնները խախտելու համար են: Հետեւաբար, ստորև կքննարկենք սեռական կյանքում արդեն հնացած կանոնները, որոնք կարող ենք խախտվել մաքուր խղճով, և միևնույն ժամանակ շատ ավելի լավ զգալ։
1. Ժամանակ։ Ընդունված կարծրատիպ կա, որ իրական սեռական ակտը պետք է երկարատև և սպասված լինի։ Սակայն կարող է լինել այնպես, որ սպոնտան ու կարճատև սեքսը ավելի մեծ հաճույք պատճառի, քան վերը նշվածը։
2. Նախաձեռնությունը պետք է լինի տղամարդու կողմից։ Եթե դուք գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք և ուզում եք նախաձեռնողականությունը Ձեր ձեռքը վերցնել, ուրեմն՝ առաջ, ինչո՞ւ ոչ։
3. Սեռական ֆանտազիան անառակություն է։ Մի լարվեք և մի վախեցեք Ձեր ֆանտազիաներից։ Անկողնում բազմազանությունը մտերմացնում է զուգընկերներին։
4. Օրգազմը պարտադիր է։ Սա հնացած կարծրատիպ է։ Կենտրոնացեք ընթացքի, և ոչ թե արդյունքի վրա։
5. Համաժամանակյա օրգազմ։ Կարևոր չէ՝ այն միաժամանակ է, թե ոչ։ Մի՛ կենտրոնացեք դրա վրա։ Կարևորն այն է, որ այդ պահին միասին եք։