Երևանում Volkswagen-ը բախվել է կայանված Mercedes-ին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում
Чрезвычайный случайԱյսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այվազովսկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Վարդգես Պողոսյանն ու Բենիկ Արզումանյանը:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: