Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart 

Բարձրանում ենք միասին. ԱրարատԲանկը մեկնարկեց վերաբրենդավորման գործընթացը

Armenia

Սեպտեմբերի 24-ին, ԱրարատԲանկի ներկայացուցիչները Թեղենիս լեռան գագաթին պաշտոնապես հայտարարեցին Բանկի վերաբրենդավորման գործընթացի մեկնարկի մասին: Թեղենիս լեռան գագաթի ընտրությունը պատահական չէր, քանի որ այստեղից երևում են համայն հայության կարևոր խորհրդանիշերը՝ Արագածի չորս գագաթները, Արա լեռը, Գեղամա լեռնաշղթան, Սևանա լիճն ու Արարատը: Այս յուրահատուկ միջավայրում ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը, ողջունելով ներկաներին հայտնեց, որ ԱրարատԲանկն այսօրվանից ներկայանալու է նոր գույներով, հայեցակարգային փոփոխություններով, նոր ռազմավարությամբ և մոտեցումներով՝ հավատարիմ մնալով իր վեհ և անփոփոխ ԱՐԱՐԱՏ անվանմանը. «Այսօր մենք ձեզ հետ միասին ազդարարում ենք մի նոր գործընթացի մեկնարկ՝ վերափոխվում ու վերաիմաստավորում ենք մեր նպատակները, արժեքներն ու մոտեցումները: «Արարատ» անվանումը կրելով արդեն իսկ պարտավորվում ենք լինել արժանի կառույց՝ առաջնորդվել կարևոր արժեքներով և սկզբունքներով: Այսօր, ներկայացնելով վերաբրենդավորված ԱրարատԲանկը, մենք մի նոր պատասխանատվություն ենք ստանձնում: Ժամանակակից ծառայությունների մատուցմամբ, առաջադեմ թվային տեխնոլոգիաների ու սպասարկման նոր մոտեցումների կիրառմամբ՝ մենք մարդակենտրոն բանկ դառնալու հայտ ենք ներկայացնում: Դեպի բարձունքներ գնալու ճանապարհին ստեղծելով նոր միջավայր և հաճախորդ-բանկ ջերմ հարաբերություններ՝ մենք վստահության ու պատասխանատվության որակապես նոր հիմք ենք դնում»:

ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ Բանկն իր զարգացման նոր տեսլականը մշակել է՝ հաշվի առնելով Ժամանակակից տեխնոլոգիաների ու արագ զարգացող թվային բանկինգի կարևորությունը, ինչն արտացոլվելու է կառույցի հետագա գործունեությունում:

Այնուհետև, ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանն ու Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը Բանկի թիմի և հյուրերի ներկայությամբ Թեղենիսի գագաթին բարձրացրեցին ԱրարատԲանկի նոր գույներով դրոշը՝ ի նշան միասին նոր բարձունքների նվաճման և ԱրարատԲանկի պատմության նոր փուլի սկիզբ: ԱրարատԲանկի վերաբրենդավորման միջոցառումների շարքը շարունակվեց Ծաղկաձորի «Արարատ ռեզորթ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում՝ «Փոխվստահությունն ու պատասխանատվությունը՝ ժամանակակից բանկի հիմնարար արժեքներ» թեմայով Fishbowl ձևաչափի քննարկմամբ:

Ներկաներին՝ ֆինանսական ոլորտի, միջազգային կազմակերպությունների, բանկային համակարգի, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ և ԱրարատԲանկի թիմին բանախոսները ներկայացրեցին ԱրարատԲանկի զարգացման նոր տեսլականն ու մասնակիցների հետ քննարկեցին ՀՀ-ում Ժամանակակից բանկային ծառայությունների առանձնահատկություններին, դրանց զարգացման հեռանկարներին, ռիսկերին ու կառավարման մոդելներին, նորարարական տեխնոլոգիաների ազդեցությանը բանկային համակարգի զարգացման վրա, ինչպես նաև բանկ- հաճախորդ հարաբերություններում փոխվստահության և պատսախանատվության կարևրությանը վերաբերող թեմաներ: Իր ելույթում Մհեր Անանյանը նշեց, որ «Բարձրանում ենք միասին» գաղափարախոսությունը բանկ-հաճախորդ, բանկ-աշխատակից, բանկ-պետություն և բանկ-գործընկեր վստահելի ու ամուր փոխհարաբերությունների հիմքն է, այն միայն կարգախոս չէ, այլև փիլիսոփայություն, կենսաոճ ու մտածելակերպ:

ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանն էլ հավելեց. «Բանկի ավանդական ընկալումներն անցյալում են. այն հիմա դարձել է միասին զարգանալու հնարավորություն, որում գլխավորը փոխվստահությունն է, Ժամանակակից բանկը զարգանում է մեզնից յուրաքանչյուրի հետ և մեզնից յուրաքանչյուրի համար՝ ներկայանալով ավելի մրցունակ, ավելի երկարատև և հասանելի պայմաններով: Մեր բանկն էլ դառնալու է մի հաստատություն, որն ակտիվ ներդնելու է նորագույն տեխնոլոգիաներ և հետևելու է գլոբալ տենդենցներին: Իսկ դրանք էկոարդյունավետ ֆինանսական լուծումներն են, որոնց հիմքում էկո- պատասխանատվությունն է: Այս համատեքստում ավանդական բանկը դառնում է green bank, որի գործունեության կենտրոնում մարդն ու մոլորակն են»:

Fishbowl քննարկումն ամփոփվեց Արարատ բանկի խորհրդի անդամ, Braind ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանի ելույթով, ով ավելի մանրամասն ներկայացրեց ԱրարատԲանկի վերաբրենդավորման հայեցակարգն ու վիզուալ փոփոխությունները. «Արարատը յուրաքանչյուրիս համար մեր գաղափարներն ու երազանքներն իրականացնելու, անհնարինը հնարավոր դարձնելու խորհուրդն է: Իսկ ինչ վերաբերում է վիզուալիզացիային՝ մինիմալիստական ոճով մշակված Բանկի նոր լոգոտիպը խորհրդանշում է Արարատ լեռը, որը պատկերված է վեր բարձրացող երկու սյունաձև սիմվոլով: Որպես բրենդային նոր գույներ ընտրել ենք սևն ու դեղինը. սևը հաղորդում է հավասարակշռություն և խստություն, իսկ դեղինը խորհրդանշում է լույս, թեթևություն, շարժում ու դինամիկա»:

Միջոցառման ավարտին հյուրերին ներկայացվեց ԱրարատԲանկի իմիջային նոր հոլովակն ու ամբողջական կարգախոսը. «Կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու: Բարձրանում ենք միասին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP
Most Popular