Իտալիայի Պատգամավորների պալատի անդամն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրակը
ForeignԻտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մասիմիլիանո Կապիտանիոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան։
Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
«Որպես Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ՝ միայն ցավով ու սարսափով կարող եմ հետևել այս դրամատիկ դրվագներին։ Ես անհամբեր սպասում եմ ռմբակոծության ավարտին և պատերազմի կիրառման միջազգային դատապարտմանը։ Այս առավոտ Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն) շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան։ Դադարեցրեք կրակել»,- նշել է Կապիտանոն։