ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ
ForeignՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ` կոչ անելու նրանց անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր քարտուղարը ակտիվորեն կոչ է անում երկու կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը եւ անհապաղ վերադառնալ բանակցություններին»,- ասել է Դյուժարիկը, ապա հավելել. «Նա կխոսի ինչպես Ադրբեջանի նախագահի (Իլհամ Ալիեւի), այնպես էլ Հայաստանի վարչապետի (Նիկոլ Փաշինյանի) հետ»: