Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա․ Բոբ Մենենդես
BlogosphereԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը համոզմունք է հայտնել, որ Թրամփի վարչակազմը պետք է դադարի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Մինսկի խմբի օգնությամբ օժանդակի հրադադարի շուրջ բանակցությունների ծավալմանը։ «Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի ևս մեկ գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը և Մինսկի խմբի միջոցով նպաստի հրադադարի հաստատմանը», Թվիթերի իր էջում գրել է Մենենդեսը։