Թուրքիան և Իսրայելը Վրաստանի օդային տարածքով Ադրբեջանին սպառազինություն են մատակարարում
SocietyԹուրքիան և Իսրայելը պատերազմի ընթացքում Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
«Մատակարարման միակ ճանապարհը անցնում է Վրաստանի օդային տարածքով:
Հայաստանը պարտական է օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները, այդ թռիչքներն արգելելու:
Դա կարող է լինել`
1. Արգելքի պահանջով Վրաստանին անմիջապես դիմելով:
Հակառակ դեպքում մենք դա կդիտարկենք որպես թշնամական գործողություն,
2. ՄԱԿ անվտանգության խորհրդի միջոցով
Ու պետք էր սրա մասին մտածել ՌԴ ու Սուդանի և Հս. Կորեայի հետ քվեարկումներից առաջ»։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանի գործողությունների հետևանքով զոհվել է 31 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։