Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության. վարչապետի հարցազրույցը The Spectator-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հեղինակավոր հանդեսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով հարցազրույցի հեղինակ Կապիլ Կոմիրեդդիի հոդվածն ու վարչապետի հետ հարցուպատասխանը:  

«Կիրակի օրն Ադրբեջանն սկսեց գնդակոծել հայկական դիրքերը Լեռնային Ղարաբաղում: Վերջինս հիմնականում հայերով բնակեցված վիճելի տարածք է: 1920-ականներին, արհամարհելով տարածքի ժողովրդագրությունը, խորհրդային վարչակազմը Լեռնային Ղարաբաղը տեղակայեց Ադրբեջանի կազմում:

ԽՍՀՄ-ի փլուզումից քիչ առաջ տեղի հայերի ճնշող մեծամասնությունը հանրաքվեով քվեարկեցին Ադրբեջանից անջատվելու օգտին և հռչակեցին անկախություն: Այդուհանդերձ, հանրաքվեի արդյունքը ոչ ոքի կողմից պաշտոնապես չճանաչվեց: Եվ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, այդ տարածքը հայտնվեց Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում:

Սարսափելի պատերազմ սկսվեց: Հայաստանին հաջողվեց ազատագրել Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները: Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց հրադադարի ռեժիմ, և 1992 թվականին ձևավորվեց Մինսկի խումբ կոչվող միջազգային հարթակը, որը կողմերին պետք է առաջարկեր կարգավորել իրենց տարաձայնություններն անարյուն եղանակով:

28 տարի անց ռազմական գործողությունների մի շարք բռնկումների հետևանքով հազարավոր մարդիկ սպանվեցին, և հարյուր հազարներ տեղահանվեցին:

Լեռնային Ղարաբաղն արդարացիորեն անվանել են «ամենավտանգավոր չկարգավորված հակամարտությունը մեծ Եվրոպայում»: Այն կարող է Ռուսաստանին և Թուրքիային ավելի սուր հակամարտության մեջ ներքաշել: Ռուսաստանը թեև աջակցում է Հայաստանին, բայց միևնույն ժամանակ զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ Թուրքիան անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին:

Տասնյակ խաղաղ բնակիչներ են արդեն զոհ գնացել կիրակի վերսկսված մարտերին: Հայաստանը, որը ժամանակին ուներ բացահայտ առավելություն, այժմ դիմակայում է շատ ավելի լավ սպառազինված և պատրաստված  հակառակորդին:

Չնայած Մոսկվայի զուսպ կեցվածքին, Թուրքիան, որն ավելի քան մեկ դար առաջ երկու տարվա ընթացքում ցեղասպանության ենթարկեց 1,5 միլիոն հայերի, Կովկաս է տեղափոխել այն մոջահեդներին, որոնց նա տեղակայել էր Սիրիայում՝ Բաշար ալ-Ասադին տապալելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խոստացել է աջակցել Ադրբեջանին «անհրաժեշտ բոլոր միջոցներով»:

Հայաստանը հայտարարել է ռազմական դրություն: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտնի է որպես «Կովկասի Գանդի», երկու օր առաջ ինչպես ժողովրդական  հեղափոխության օրերին իր հայրենակիցներին կոչ արեց «կանգնել որպես հայ ազգի զինվոր»: Սա մարտահրավերի ծանրության խոստովանություն էր:

Հրետակոծությունն սկսվելուց մեկ օր անց ես Հնդկաստանից հեռախոսով խոսեցի Փաշինյանի հետ: Նոր պատերազմի բռնկումից ի վեր օտարերկրյա լրագրողի հետ իր առաջին հարցազրույցում Փաշինյանը, գերհոգնած, բայց վճռական, շարադրեց պատմության հայկական տարբերակը՝ ներկայիս իրադարձությունները որակելով որպես «գոյաբանական սպառնալիք» հայ ժողովրդի համար:

Կապիլ Կոմիրեդդի - Կիրակի խորհրդարանում Ձեր ելույթի ժամանակ Դուք նկարագրեցիք այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, որպես «ամենակարևոր հանգրվանը» Հայաստանի գոյատևման պայքարում: Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանն այժմ տոտալ պատերազմի մեջ է:

Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանը նախապես ծրագրված ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Ինչպես գիտեք, այնտեղ հայեր են ապրում: Մենք բարոյական և քաղաքական պարտականություն ունենք պաշտպանելու մեր հայրենակիցներին: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Իրավիճակը սրվել է, քանի որ Ադրբեջանը շարունակում է գնդակոծել Լեռնային Ղարաբաղը՝ փորձելով ուժի միջոցով լուծում պարտադրել, ինչն ի դեպ արվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ:

Կապիլ Կոմիրեդդի – Որքա՞ն զոհ կա Ձեր կողմից:

Նիկոլ Փաշինյան – Ունենք մի քանի տասնյակ զոհ քաղաքացիական անձանց և զինվորականների շրջանում: Ես չեմ կարող վերջնական թիվ ասել, քանի որ մարտերը շարունակվում են:

Կապիլ Կոմիրեդդի - Եթե այս պատերազմը ձեզ համար ոչ այլ ինչ է, քան գոյատևման համար պայքար, ապա ցանկալի է իմանալ, թե արդյոք դուք միայնակ եք մարտնչո՞ւմ, թե՞ ձեր երկարամյա գործընկեր Ռուսաստանից ստացել եք աջակցության հավաստիացումներ:

Նիկոլ Փաշինյան – Կցանկանայի շեշտել, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչի շուրջ է ընթանում ղարաբաղյան հակամարտությունը: Կարդալով միջազգային լրատվամիջոցների վերնագրերը՝ հասկանում եմ, որ կա լուրջ թյուրըմբռնում: Դա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին է:

Տարածաշրջանն Ադրբեջանի կազմում հայտնվեց միմիայն Խորհրդային Միությունում կայացված կամայական որոշումների հետևանքով: Հայերը մշտապես եղել են սպառնալիքի տակ: Սկզբում այն թաքնված էր, բայց ավելի ուշ տեսանելի դարձավ:

Երբ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը, հայերը որոշեցին օգտվել իրենց ինքնորոշման իրավունքից. ինչպես Ադրբեջանն անջատվեց Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը բաժանվեց Ադրբեջանից:

Ի դեպ, դա միանգամայն խաղաղ գործընթաց էր: Ադրբեջանն սկզբից ևեթ դրան արձագանքեց բռնի ուժով, ջարդերով և սպանություններով: Եվ հակամարտությունն սկսվեց հենց այդ կետից: Ցավոք սրտի, միջազգային հանրությունը թյուր է ընկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Խոսքը տարածքների մասին չէ, այլ մարդկային էակների, մարդկանց անվտանգության:

Հայերը, ովքեր միշտ մեծամասնություն են եղել Լեռնային Ղարաբաղում, ցանկանում են օգտվել իրենց ազատության, անկախության և ինքնորոշման իրավունքից:

Կապիլ Կոմիրեդդի - Ռուսաստանից օժանդակության հավաստիացումներ ստացե՞լ եք:

Նիկոլ Փաշինյան –  Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, ապա կցանկանայի նշել, որ ներկայիս գործընթացում Ռուսաստանը պահպանում է միանգամայն չեզոք դիրքորոշում:

Կապիլ Կոմիրեդդի - Հետաքրքիր է: Դուք ասում եք, որ ձեր դաշնակցի` Մոսկվայի դիրքորոշումը չեզոք է: Մինչդեռ Թուրքիայի նախագահը շարունակաբար մեղադրում է Հայաստանին շարունակվող ռազմական գործողությունների մեջ: Նա իր աջակցությունը հայտնեց Բաքվին և խոստացավ որդեգրել «մեկ ազգ, երկու պետություն» մոտեցումը:

Թուրքիայի պետական լրատվամիջոցները նկատվել են առաջնագծում: Կասե՞ք, որ սա համակարգված գրոհ է: Եթե այո, ապա Հայաստանը արդյոք ո՞ւնակ է դիմադրելու և միայնակ հաղթելու Ադրբեջանին և Թուրքիային:

Նիկոլ Փաշինյան - Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է: Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը: Նրանք չեն էլ փորձում թաքցնել դա: Դա իրականում շատ հրապարակային գործընթաց է:

Ես նշեցի Լեռնային Ղարաբաղի հայերի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը: Բայց քանի որ Դուք ակնարկում եք նաև Թուրքիայի մասին, ապա պետք է հաշվի առնել այն էքզիստենցիալ սպառնալիքը, որը կախված է եղել  հայ ժողովրդի գլխին մեր պատմության ընթացքում:

Ինչպես գիտեք, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կատարվեց Օսմանյան Թուրքիայում, երբ սպանվեց մեկ ու կես միլիոն հայ: Մինչ այժմ Թուրքիան ոչ միայն հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, այլև իրականում շարունակում է ցեղասպանության իր քաղաքականությունը հայերի նկատմամբ: Ինչ վերաբերում է մեր հնարավորություններին, ես նորից եմ կրկնում. սա մեզ համար գոյաբանական սպառնալիք է, և մեզ, ինքներս մեզ պաշտպանելուց բացի, այլ բան չի մնում:

Կապիլ Կոմիրեդդի - Արդյոք ՆԱՏՕ-ն պետք է մտահոգված լինի, որ իր անդամներից մեկը, ինչպես Դուք եք ասում, առաջնորդում և ղեկավարում է այդպիսի մահացու արշավ:

Նիկոլ Փաշինյան - Եկեք այս ամբողջ գործընթացը դիտարկենք որպես Թուրքիայի ավելի լայն տարածաշրջանային քաղաքականության մի մաս: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում:

Այն, ինչ Թուրքիան անում է այնտեղ, նրա կայսերական նկրտումների մի մասն է: Դա ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ: Խոսքը միայն Հայաստանի անվտանգության մասին չէ: Խոսքն ամբողջ Հարավային Կովկասի մասին է: Այն լույս է սփռում ամբողջ տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերի վրա:

Կապիլ Կոմիրեդդի - Մինսկի խումբը հորդորել է երկու կողմերին էլ անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները: Հայաստանի կամ նրա գործընկերների կողմից դիվանագիտական ճանապարհով երկխոսություն վարելու որևէ փորձ եղե՞լ է։

Նիկոլ Փաշինյան – Երբ դարձա Հայաստանի վարչապետ, ես առաջարկեցի կարգավորման բանաձև, այն էՙ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված առաջին հայն էի, ով ասաց, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև հակառակորդ կողմի համար:

Հուսով էի, որ Ադրբեջանի նախագահը կարձագանքեր այդ նույն ոգով: Ցավոք սրտի, նա դա չարեց: Նա պնդում էր, որ կարևորն Ադրբեջանն է: Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հռետորաբանության դիմեց՝ ասելով, որ ինքը պատրաստվում է այդ հակամարտությունը լուծել ռազմական ուժով, և որ իրենց դիվանագիտական նպատակն էր նյութականացնել Ադրբեջանի ռազմական փառասիրությունը:

Մինչ այժմ Ադրբեջանի նախագահի դիվանագիտությունը եղել է ոչ այլ ինչ, քան ռազմական գործիք: Այդ իրավիճակում, այդ մթնոլորտում շատ դժվար է պահպանել բանակցություններն ու դիվանագիտությունը:

Կապիլ Կոմիրեդդի - Այսինքն՝ Դուք այս պահին Բաքվի հետ անմիջական կապ չունեք, և հաղորդակցության ոչ մի ալիք չի՞ գործում:

Նիկոլ Փաշինյան – Ոչ: Բայց մենք կապի մեջ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ:

Կապիլ Կոմիրեդդի - 2016-ի այսպես կոչված «քառօրյա պատերազմը» հանգեցրեց փակուղու: Բայց դա չափազանց ձեռնտու էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է լինել ագրեսիայի այս շրջափուլի դրդապատճառը:

Նիկոլ Փաշինյան – Իմ համոզմունքն այն է, որ միայն ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություններն են ի վիճակի գնալ փոխզիջման և ընդունել խաղաղության բանաձևեր: Խնդիրն այն է, որ Իլհամ Ալիևն իր նախագահության ընթացքում հակահայկական ատելության մթնոլորտ սերմանեց Ադրբեջանում: Ադրբեջանում «հայ» նշանակում է թշնամի, ում պետք է սպանել: Այդ ատելության մթնոլորտն այլևս պայթել էՙ դառնալով դառն իրականություն:

Կապիլ Կոմիրեդդի - Դուք կիրակի խորհրդարանում ասացիք, որ «տեղի ունեցածի մեջ անսպասելի ոչինչ չկա»: Եթե կանխատեսել էիք, ապա ինչո՞ւ ամեն ինչ չարեցիք, որպեսզի դա տեղի չունենար:

Նիկոլ Փաշինյան – Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան է պատերազմի միջոցով կամ առանց պատերազմի: Ուստի տրամաբանական չէր լինի, եթե ես համաձայնեի Լեռնային Ղարաբաղի ադրեջանական օկուպացիայինՙ պատերազմից խուսափելու համար: Ալիեւը փոխզիջման համար տեղ չթողեց:

Կապիլ Կոմիրեդդի - Վարչապետ դառնալուց առաջ Դուք լրագրող էիք և իրավապաշտպան: Ձեր պաշտոնավարման առաջին օրվանից Հայաստանն զգալի առաջընթաց է գրանցել: Այդ ձեռքբերումները, որոնք արդեն վտանգված են համաճարակով, գրեթե անկասկած ի չիք կդառնան պատերազմի արդյունքում: Ձեզ համարում են Կովկասի Գանդի: Ո՞րն է այն գինը, որը դուք պատրաստ եք վճարել խաղաղության համար:

 Նիկոլ Փաշինյան – Երբ ես դարձա Հայաստանի վարչապետ, ասացի, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր պատերազմը կնշանակի պատերազմ ժողովրդավարության դեմ: Այժմ կարող եմ պաշտոնապես ասել, որ Հարավային Կովկասում ժողովրդավարության դեմ Ադրբեջանի պատերազմը սանձազերծված է: Դա միայն պայքար չէ մեկ ազգի կամ մեկ պետության ազատության համար: Սա պայքար է ժողովրդավարության համար, քանի որ այն վարում է բռնապետությունն ընդդեմ ժողովրդավարության:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное