Մենք դա թույլ չենք տա. Էմանուել Մակրոնը՝ Թուրքիայի ռազմատենչ կոչերի մասին
Արտաքին ՔաղաքականՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր է համարում Թուրքիայի քաղաքական հայտարարությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Ավելի վաղ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հերթական սրման ֆոնին հայտարարել էր, որ Ադրբեջանին կցուցաբերի ցանկացած տեակի օգնություն։ «Ես անհեթեթ և վտանգավոր եմ համարում Թուրքիայի քաղաքական հայտարարությունները», - ասել է Մակրոնը Ռիգայում Լատվիայի վարչապետ Քրիսջանիս Կարինսի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նա շեշտել է, որ Ֆրանսիան ծայրաստիճան մտահոգված է «ռազմաշունչ հայտարարություններով, որոնք Թուրքիան արել է վերջին ժամերին, ըստ էության՝ Ադրբեջանին ազատելով գործողությունների սահմանափակումներից»: «Մենք դա թույլ չենք տա: Ես շատ հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին, Ֆրանսիան կկատարի իր դերը, և մենք զգոն կլինենք ժողովրդի, ինքնիշխանության հանդեպ հարգանքի նկատմամբ: Մենք չենք ընդունի որևէ հայտարարություն, որը նպաստում է սրմանը», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը: