Սա Ադրբեջանի ինքնիշխանության վերջն է, գրեթե լիակատար ինքնահանձնումը Թուրքիային․ Գոռ Աբրահամյան
БлогосфераԳլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Եթե Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնազրկելու և ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ լինեու մեջ մեղադրելը իրականությանը համապատասխանում է, ապա՝1. Ադրբեջանում սկսվել է սանձազերծած պատերազմի պլանների ձախողման համար քավության նոխազների նշանակման և «վհուկների որսի» գործընթաց: Սա առնվազն այս պահի դրությամբ պարտություն կրելու անուղղակի ինքնախոստովանություն է:
2. Թուրքիան էքսպանսիայի է ենթարկել Ադրբեջանի զինված ուժերը, գլխատում է այն և գրեթե լիարժեքորեն վերցնում է իր ազդեցության տակ: Այլ կերպ ասած՝ Թուրքիան ոչ միայն ռազմաօդային զորքերի ընդհանուր հրամանատարությունն է վերցնում, այլ նաև գործնակնում ողջ ադրբեջանական բանակի: Սա Ադրբեջանի ինքնիշխանության վերջն է, գրեթե լիակատար ինքնահանձնումը Թուրքիային:
3. Սա ակնհայտ դեմարշ է Ռուսաստանի դեմ. Թուրքիան լուծում է Ադրբեջանը Ռուսաստանից կտրելու, ռուս-ադրբեջանական ռազմաքաղաքական հարաբերությունները խաթարելու, վերջինիս իր լիակատար ֆորպոստը դարձնելու խնդիրը:
Ռազմաքաղաքական առումով սա ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու թուրքական ռազմավարական խնդրի լուծման առանցքային էտապային բաղադրիչներից է՝ արդեն անկախ նրանից, թե պատերազմի ելքը Ադրբեջանի համար ինչպիսին կլինի:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Զու ԳՇ շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը, թուրք գեներալների հրամանով, հեռացվել է զինվորական ծառայությունից, հայտնում է War Gonzo Տելեգրամի ալիքը։ Տեղեկություններ կան, որ նա փախուստի մեջ է։
«Եթե մենք բանակը տանք թուրքերին, միգուցե մեր կանանց նո՞ւյնպես տանք», - ասել էր նա։