Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства 

Հարձակման է ենթարկվում Արցախի հայկական մշակութային ժառանգությունը. Հայաստանի ԻԿՕՄ-ի կոմիտե

Общество

Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ:

«Ադրբեջանը երբեք գաղտնի չի պահել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու իր ռազմավարական նպատակը և մեծ լարվածության տակ է պահել թե՛ շփման գծի ամբողջ տարածքը, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը: 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի հուլիսին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանգեցրին լարվածության կտրուկ բարձրացման:

Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով հանրայնորեն դատապարտել է Lեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ բացահայտ դիմելով պատերազմի: Այդ նպատակով Ադրբեջանը նաև կողմնակի ուժեր է ներգրավում, դրանց թվում՝ Թուրքիային: Համաձայն հավաստի աղբյուրների՝ Թուրքիան, Սիրիայի տարբեր մասերից, օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ է տեղափոխում դեպի Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ օգտագործելու համար, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի զինված ուժերի հսկողության տակ:
Մինչ աշխարհը պայքարում է համավարակի դեմ՝ Ադրբեջանը նախաձեռնել է նոր հարձակում, որը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը, քանի որ Ադրբեջանը կրկին ցուցադրել է այդ տարածքը հայերից բնաջնջելու իր մտադրությունը:
Մի երկիր, որն իրեն ներկայացնում է իբրև հանդուրժողականության և բազմամշակութայնության մոդել՝ արդեն հասել է իր իրավասության տակ գտնվող տարածքներում հայերի քաղաքակրթական ներկայության հետքի համակողմանի ոչնչացմանը՝ 20-րդ դարի ամբողջ ընթացքում իրականացնելով հայերի հարուստ մշակութային ժառանգության վերացման քաղաքականություն:
Այս դեկտեմբերին կլրանա Նախիջևանում իրագործած մշակութային վանդալիզմի ամենավերջին և տխրահռչակ գործողությունների 15-րդ տարելիցը: Խաղաղ պայմաններում ադրբեջանական բանակը հողին հավասարեցրեց Նախիջևանի Հին Ջուղա միջնադարյան հայկական գերեզմանատան մի քանի հազար հսկայական փորագիր խաչքարեր և գերեզմանաքարեր: Կան բավարար փաստեր, այդ թվում լուսանկարներ և տեսագրություններ, որոնք ցույց են տալիս հայկական մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունները: Ընդհանուր առմամբ, 1997 և 2006 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Նախիջևանում ոչնչացվել է 89 միջնադարյան եկեղեցի, 5.840 զարդանախշ խաչքար և 22.000 պատմական գերեզմանաքար:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) 16-րդ գլխավոր ժողովը 2008 թվականին ընդունել է մի բանաձև, որով միջազգային հանրության մտահոգությունն է արտահայտել վանդալիզմի այս գործողությունների վերաբերյալ և ցավով նշել, որ՝ «Այս ժառանգությունը, որ երբեմն արժանի տեղ էր զբաղեցնում համաշխարհային մշակույթի ժառանգության գանձարանում, այսօր այլևս չի կարող փոխանցվել գալիք սերունդներին»:

Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրևսորում՝ մշակութային կամ կրոնական ժառանգությանը միտումնավոր վնաս հասցնելը կամ ոչնչացնելը պետք է դատապարտվի հաստատուն վճռականությամբ, որ ժառանգությունը պաշտպանվի: Լռություն պահպանելով՝ մենք ճանապարհ ենք հարթում աշխարհի տարբեր ծայրերում նոր մշակութային ոճրագործությունների համար:

2015 թվականին Երևանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսում ընդունվեց հռչակագիր, որը խստագույնս դատապարտում է մշակութային զտումը, բարբարոսական ոչնչացումը, բռնությունը, գանձագողությունը և մարդկության մշակութային ժառանգության նկատմամբ իրագործվող այլևայլ հանցանքները:

Ի հակադրություն ադրբեջանական իշխանությունների` տասնամյակներ ընթացող մշակութային վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության՝ Հայաստանը և Արցախը միշտ հավատարիմ են իրենց տարածքներում մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության միջոցով խաղաղության և համերաշխության առաջընթացի գաղափարին՝ անկախ դրանց էթնիկ և կրոնական ծագումից:

Այսօր միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ, մարտական ծանր տեխնիկայով անկանոն հրետակոծման և ռմբակոծման միջոցով՝ հարձակման է ենթարկվում Արցախի հայկական մշակութային ժառանգությունը: Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր նախապես կազմակերպած հարձակման հետևանքների և տարածաշրջանային անվտանգության, ապակայունացման ամբողջ պատասխանատվությունը:

Ներկայում կրակի գոտում գտնվող թանգարաններն ու հավաքածուները ոչնչացման մեծ վտանգի տակ են: Մենք՝ թանգարանային ոլորտի մասնագետներս, պարտավորված ենք հանրահռչակել և միջազգային հանրությանը կոչ անել պաշտպանել և պահպանել մշակութային ժառանգությունը, որը համաշխարհային բարօրությանը հասնելու միջոցներից է: Խորապես հավատում ենք ԻԿՕՄԻ-ի հանրահռչակած գաղափարախոսությանը, ըստ որի՝ թանգարաններն ու մշակույթը նպաստում են խաղաղությանն ու փոխընկալմանը, պահպանում մարդկության հիշողությունը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը և հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը։

Միջազգային հանրությանը կոչ ենք անում վճռականորեն դատապարտել Ադրբեջանի թշնամական գործողությունները՝ այդպիսով կանխելով հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը»,-նշվում է հայտարարությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовера
Самое популярное