Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту Хайфа В Иране от наводнения пострадали более 5000 человек Министр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности 

Չեզոք կոչերի ժամանակն անցել է. Մեքսիկայում ՀՀ դեսպանի հարցազրույցը «Reforma»-ին

Общество

Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին զինված հակամարտությունը պահանջում է միջազգային հանրության հստակ դիրքորոշում, որպեսզի այն էսկալացիայի չենթարկվի տարածաշրջանից դուրս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Reforma» լրատվականին տված հարցազրույցում նշել է Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, ով հոկտեմբերի 2-ին, Մեքսիկայում ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը:

«Reforma» լրատվականին տված հարցազրույցում դիվանագետը մեղադրել է Թուրքիային, որը, օգտվելով ներկայումս կորոնավիրուսի համաճարակի արդյունքում առաջացած համաշխահային ճգնաժամից, իր կայսրությունն ընդլայնելու նպատակով հակամարտության գոտում խրախուսում է առճակատումը։ Դեսպանը նշել է, որ հակամարտությունն արդեն երեսուն տարի է, ինչ գտնվում է լատենտ վիճակում։ Այն պահից ի վեր, երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանից անկախանալու մասին, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ռազմական տարբերակին՝ նավթի և գազի իր հարուստ պաշարների միջոցով այդ ռազմավարական նշանակության տարածքին տիրանալու համար, որը լեգիտիմորեն «պատկանում է բնիկ ժողովրդին»՝ հայերին։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ դեսպանը կոչ է արել միջազգային հանրությանը հրադադարի հաստատման համար ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ և ստիպել Ադրբեջանին վերադառնալ երկխոսության՝ հակամարտության էսկալացիայից խուսափելու համար։

-Ո՞ւմ է պատկանում Լեռնային Ղարաբաղը։

- Լեռնային Ղարաբաղը պատկանում է այնտեղ ապրող բնիկ ժողովրդին, և հայ ժողովուրդն է այն ժողովուրդը, որն այնտեղ է բնակվում ավելի քան երկու հազար հինգ հարյուր տարի։ Ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ, Լեռնային Ղարաբաղը (1991 թվականին) իրականացրեց ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ միջազգային իրավունքին և Խորհրդային Միության օրենքներին համապատասխան։ Այս ժողովուրդը պայքարում է իր գոյության համար։

-Ըստ Ձեզ, ինչո՞ւ Ադրբեջանն այդ տարածքը չի զիջում հայերին։

- Որովհետև պայքարում ենք բարբարոսության, հետամնացության և հայերի նկատմամբ ատելության դեմ։ Ադրբեջանը, ըստ երևույթին, ոգևորված լինելով նավթի և գազի հսկայական պաշարներով, որը նրան յուրահատուկ կշիռ հաղորդեց միջազգային էներգետիկ քաղաքականության մեջ, մտածեց, որ հեշտորեն կարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով։

Ինչպե՞ս սկսվեց Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունը։

- Վերջին լարվածությունը սկսվեց սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան, Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Հայաստանում՝ Արցախի Հանրապետություն) սահմանի երկայնքով իրականացված ռազմական ագրեսիայով՝ կիրառելով աշխարհի ժամանակակից զինանոցը, հրթիռներ, տանկեր, զրահապատ մեքենաներ և օդուժ։

Երկու ամիս առաջ Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություն անցկացրեց Ադրբեջանում՝ օգտագործելով ողջ ռազմական զինանոցը, և այնտեղ թողեց բոլոր զենքերը, ինչպես նաև թուրք ռազմական հրահանգիչների, որոնք վերապատրաստում են ադրբեջանական բանակին։

 Նաև, նախկինում զգուշացրել էինք, որ Թուրքիան Սիրիայից փոխադրեց Ադրբեջան, ըստ մեր հաշվարկների, մոտ չորս հազար մահմեդական ջիհադիստ մարտիկների, և այսօր (հոկտեմբերի 1-ը, հինգշաբթի) Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները և Պենտագոնը հաստատեցին, որ Թուրքիան կատարել է այդ փոխադրումը։ Այսպիսով, Հայաստանը պայքարում է պետական ահաբեկչության դեմ, որն իրականացնում է Թուրքիան՝ իր կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին սատարելու համար։

Ունե՞ք պաշտոնական տվյալներ զոհված անձանց, պատճառված վնասների, փլուզված ենթակառուցվածքների, հակամարտության արդյունքների մասին։

- Բազմաթիվ զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Մեծ վնաս է պատճառվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Բուն պատերազմի մեջ ենք, ուստի տվյալները յուրաքանչյուր վայրկյան փոխվում են։ Միայն այսօր՝ ռմբակոծությունից հետո, բնակավայրերից մեկում սպանվել է յոթ քաղաքացիական անձ։

-Ինչո՞ւ հակամարտությունն էսկալացիայի ենթարկվեց։

-Տարիներ շարունակ, և հատկապես հիմա, երբ աշխարհն ինքնամփոփ դարձավ (համաճարակով պայմանավորված սահմանափակումների և արգելափակումների պատճառով), ռազմատենչ հռետորաբանությունը հասցվեց ամենաբարձր մակարդակի։ Թուրքիայի նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) սկսեց ուղղակիորեն սպառնալ Հայաստանին սահմանի երկայնքով իր ագրեսիվ ծրագրերը տարածելու նպատակով (Թուրքիան այն երկիրն է, որը ցեղասպանություն է գործել հայերի նկատմամբ): Այդ պատճառով էլ սկսվեց։ Հայաստանը, հատկապես ներկայիս իրավիճակում, որևէ շահ կամ պատճառ չունի պատերազմ սկսելու կամ հակամարտությունն ընդարձակելու մեջ։ Մենք մշտապես խաղաղ կարգավորման ջատագով ենք։

-Հայտնի է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է։ Ինչպիսի՞ հաղորդակցություն է ունեցել Ձեր երկիրը Մոսկվայի հետ։

- Ոչ միայն Ռուսաստանի հետ․ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է և հակամարտության ողջ պատմության ընթացքում կայունացնող և միջնորդական դեր է խաղացել։ Կապի մեջ ենք ինչպես Մոսկվայի, այնպես էլ Միսնկի խմբի մյուս համանախագահների հետ (Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ):

Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, սակայն նաև Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, և ցանկանում եմ շեշտել այն հանգամանքը, որ հակամարտության որևէ կողմում չէ և փորձում է ստիպել հատկապես Ադրբեջանին, որ վերադառնա բանակցությունների սեղան։

Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության դերն այս ամենում։

- Առաջին օրերին միջազգային հանրությունը սահմանափակվում էր բանակցությունների սեղան վերադառնալու վերաբերյալ անաչառ հայտարարություններ կատարելով և դատապարտելով ուժի կիրառումը։ Սակայն, ելնելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից՝ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը կստանձնի առավել հստակ դերակատարում։ Կարծում եմ նաև, որ արդեն բոլորը գիտեն՝ ով է ագրեսորը և ով է փորձում տարածաշրջանում ատելություն և քաոս սերմանել։ Համոզված եմ՝ միջազգային հանրությունը հիմա կարևորագույն դեր ունի՝ ստիպել Թուրքիային և Ադրբեջանին անցնել հրադադարի։ Ռազմական լուծում գոյություն չունի։ Մեքսիկան, որը նույնպես ծանրակշիռ պետություն է, ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ և սերտ հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, նույնպես կարող է դրական և կայունացնող դեր խաղալ այս իրավիճակում։

-Եվ եթե երկու կողմերին դիմել են անցնել հրադադարի, ինչո՞ւ չեն անում դա։

- Հայաստանը և հայերս պաշտպանվում ենք 80 միլիոն բնակչություն ունեցող երկրի՝ Թուրքիայի, և 10 միլիոն բնակչություն ունեցող երկրի՝ Ադրբեջանի բանակներից։ Հայաստանն ունի 3 միլիոն բնակչություն, և եթե մեզ չպաշտպանենք, պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ։

-Եղե՞լ է արդյոք Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից տեղահանում, ինչպես հայտարարել է Ադրբեջանը։

- Ոչ, դա քարոզչություն է, որն իրականության հետ որևէ աղերս չունի։ Մոտ երկու տարի առաջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում ներմուծեցինք ազգ-բանակ հայեցակարգը՝ հաշվի առնելով մեր սահմանափակ ռեսուրսները։ Դրա համաձայն՝ ներկայիս իրավիճակի նման ճգնաժամային դեպքերում ամբողջ ազգը դառնում է բանակ՝ երեխաներից սկսած մինչև կանայք. մենք մեր գոյությունն ենք պաշտպանում։

-Կարծում եք հակամարտության մասշտաբները կընդլայնվե՞ն։

-Դա կախված է Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության դերակատարումից։ Ես դեռ հավատում եմ ողջամտությանը։ Կարծում եմ, որ վաղ թե ուշ միջազգային հանրությունը կհասկանա և կստիպի Թուրքիային այս հակամարտության որևէ կողմում չգտնվել և որքան հնարավոր է հեռու մնալ։ Ադրբեջանն առանց Թուրքիայի աջակցության չունի ռազմական հաջողություն արձանագրելու որևէ հնարավորություն։

-Ինչպե՞ս է ապահովվում քաղաքացիական անձանց պաշտպանությունը։

- Անում ենք հնարավոր ամեն բան քաղաքացիական բնակչության կորուստներից խուսափելու համար։ Սակայն, երբ քեզ վրա են նետում վերջին սերնդի հրթիռներ, երբ ինքնաթիռները հարձակում են գործում քաղաքացիական բնակչության վրա, ինչպես տեղի ունեցավ վերջին երկու օրերի ընթացքում, ապա երեկոյան բնակչությունը պատսպարվում է ապաստարաններում, իսկ ցերեկը պաշտպանում է իր տները։

Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ վերջ դրվի այս հակամարտությանը։

- Անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել Թուրքիային, դատապարտել այս պետության կողմից քարոզվող պետական ահաբեկչությունը և ստիպել Ադրբեջանին նստել երկխոսության սեղանի շուրջ։ Եթե ոչ, ապա ես կարծում եմ, որ գտնվում ենք միջազգային հանրության որոշ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաշեմին։ Կարծում եմ, որ արդեն անցել է չեզոք կոչեր անելու ժամանակը։ Եթե իսկապես ցանկանում ենք թույլ չտալ, որ հակամարտությունը տարածվի տարածաշրջանից, ապա միջազգային հանրության պատասխանատու անդամները պետք է իրերն իրենց անուններով կոչեն։

Որո՞նք են այս պատերազմի հետևանքները միջազգային հանրության համար։

-Այս տարածաշրջանն ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Սա վերաբերում է Ռուսաստանին. մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաջամարտիկն է Ռուսաստանը, և որի կազմում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։ Մյուս կողմում է Թուրքիան, որը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերության՝ ՆԱՏՕ-ի անդամ է։ Սակայն, ըստ երևույթին, ՆԱՏՕ-ն շատ վրդովված է Թուրքիայի պահվածքից՝ հատկապես վերջին տարիներին։ Սա վերաբերում է նաև Իրանին. այս գերկարևոր պետությունը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես կայունացնող դեր է խաղացել։ Նաև կարող են գործոն հանդիսանալ արտատարածաշրջանային շահերը, ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту ХайфаВ Израиле запретят вещание Al JazeeraВ Ереване обнаружили труп мужчины, повесившегося на деревеТеплые объятия архиепископа Баграта Галстаняна и Игоря Хачатурова во время шествияТысячи жителей Венгрии вышли на антиправительственные протестыПредстоятель Ширакской епархии: Полностью поддерживаю курс архиепископа БагратаВ Иране от наводнения пострадали более 5000 человекТерапия светом может улучшить работу мозга на молекулярном уровнеМинистр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании
Самое популярное