Հետագայում պատմությունը կգրի, որ ճակատում հաջողությունները նաև ապահովվել են թիկունքում հզոր աջակցության շնորհիվ․ ԿԳՄՍ նախարար
БлогосфераԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ուսանողներ, աշակերտներ, դասախոսներ ու ուսուցիչներ, դուք հզոր եք:
Այս օրերին ձեր անձնազոհությունը, կամավորությունը, հայրենակցին օգնելու հսկայական կամքն ու դա իրագործելու ցանկությունը վկայում են, որ Հայաստանն ունենալու է միայն լրջագույն հաջողություններ ու երբեք ծնկի չի գալու՝ որքան էլ որ հզոր լինեն նրա թշնամիներն ու հակառակորդները:
Տեղյակ եմ ուսումնական հաստատություններում իրականացված աշխատանքից՝ շտաբերի հիմնում, ռեսուրսների հավաքագրում, սնունդի, այլ նյութերի հավաքագրում, կամավորական խմբերի ձևավորում, Արցախի մեր հայրենակիցներին թև ու թիկունք լինելը:
Հետագայում պատմությունը կգրի սրա մասին, որ ճակատում հաջողությունները նաև ապահովվել են թիկունքում այն հզոր աջակցության շնորհիվ, որի հիմքում դուք եք:
Սիրում եմ բոլորիդ: